Այսօր Երջանկության միջազգային օրն է: Ծիծաղելի կլիներ, եթե օրվա խորհուրդի մեջ փորձենք որոշել ՀՀ քաղաքացիների երջանկության աստիճանը: Աղքատության ճիրաններում ապրող երկիրը՝ երջանկի լինել չի կարող, չեմ կարող հավատալ այն երկրի երջանկությանը, որի բնակչության մեծ մասն առաջին իսկ հնարավորության դեպքում կլքի երկիրը: Ու եթե իշխանության համար ընտրությունների նախաշեմին միշտ հաղթական տոկոսներ բերող Ահարոն Ադիբեկյանն է անգամ ասում, որ Հայաստանը դժբախտ ազգերի շարքում զիջում է միայն Զիմբաբվեին, Մովսես Խորենացու խոսքերից զատ ուրիշ բան ասել չեմ կարող. «Ողբամ զքեզ, Հայոց աշխարհ…»:

 

 

Մարտիկ Իսախանյան