«Մեծն Գեթսբի» ֆիլմի ոճով հարսանիքները, ֆիլմի պրեմիեարայից հետո ամբողջ աշխարհում մեծ պահանջարկ սկսեցին վայելել: Այսօր շատ զույգեր դիմում են հարսանիքներ կազմակերպող ընկերությունների՝ ցանկություն հայտնելով իրենց հարսանիքը տեսնել ֆիլմի ար-դեկո ոճով: Ձեզ ենք ներկայացնում վերջերս կազմակերպված այդպիսի մի հարսանիք, որը միանշանակ աչքի է ընկնում յուրաոճությամբ և անկրկնելիությամբ: Ահա այս զույգն էլ, ոգեշնչված ֆիլմի ճոխությամբ, շքեղությամբ, համարձակ որոշում է կայացրել իրենց հարսանիքը կազմակերպել այդ ոճով: Անգամ հարսնուփեսայի պարը ուղեկցվել է ֆիլմի սանդթրեքով՝ Lana Del Rey Young and Beautiful հրաշալի կատարմամբ: Երկար ժամանակ ծախսելով համապատասխան զգեստ, աքսեսուարներ, կոշիկներ ընտրելու համար, ահա զույգը ստացել է այսպիսի պատկեր, որը կարծում ենք, իսկապես հրաշալի է ստացվել:
Իսկ զույգը իր տպավորություններով կիսվելիս ասել է, որ այդ օրն իրենց համար դարձավ իսկապես անմոռանալի, իսկ նոր ամուսնանալ պատրաստվողներին նրանք խորհուրդ են տալիս համարձակ երազել և իրականացնել իրենց երազանքը:
Առաջարկում ենք դիտեք Լանա Դեյի հրաշալի կատարումը…Միգուցե դուք էլ այն ընտրեք որպես հարսանեկան պարի երգ…