Ղրիմը, փաստորեն, իրոք կարող է նախադեպ դառնալ Ղարաբաղի համար. Իլհամ Ալիևը հայտարարել է, որ' "Արդի աշխարհում ուժային գործոնը առաջնային է դառնում հիմնահարցերը լուծելու համար. մենք էլ զբաղված ենք ուժեղանալով": Ում հետաքրքիր է, ասեմ, որ Սերժ Սարգսյանն ու Պուտինը, չնայած Ղրիմի հարցում ընդգծել են, թե դա "ազատ կամարտահայտությամբ արտահայտված ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրացման հերթական օրինակն է", բայց կոնկրետ ԼՂ հիմնահարցի վերաբերյալ Սարգսյանը ոչինչ չի ասել նույն այդ իրավունքի իրացման մասին, այլ միայն, շնորհակալություն հայտնելով Ռուսաստանին' "Մինսկի խմբում միջնորդական առաքելության համար", պատրաստակամություն է հայտնել' "շարունակելու բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում":

 

 

Հովիկ Աֆյան