Էսօր հասկացա թե ինչ ա նշանակում ,,գյուղ կանգնի գերան կկոտրի,, արտահայտության իմաստը: «Գահա էներջի» ընկերությունը որոշել է անհապաղ կասեցնել բոլոր տեսակի շինարարական աշխատանքները, հայտնելով, որ իրենց համար առաջնահերթությունը գյուղացու շահն է, անխափան ոռոգման ապահովումը...
Բայց վերջում մի բան բլթացրել ա, ասելով, որ ժամանակը ցույց կտա, որ հողի վրա քրտինք թափող գյուղացուն հնարավոր չէ մոլորեցնել: Հենց այդ գյուղացին է լինելու այս ծրագրի հիմնական շահառուն և պաշտպանը: Մենք վստահ ենք այս ծրագրի նպատակների ազնվության մեջ:
Շատ լավ ա, որ գյուղացին հաղթեց այս պայքարում, մենակ մի հատ վատ բան կա՝ հեսա գռանտակեր ակտիվիստներն ասելու են մենք եկած չլինեինք, էդ հարցը չէր լուծվելու:
Արտակ Նավասարդյան