Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանն ինքնատիպ անակնկալ է պատրաստել «Եվրատեսիլ-2014» երգի մրցույթի Հայաստանի ներկայացուցիչ Արամ MP3-ի համար: ԵՊԼՀ ուսանողները, ներդնելով իրենց մասնագիտական ունակությունները, Եվրատեսիլի մասնակից 35 երկրներին կոչ են անում քվեարկել Արամ MP3-ի NOT ALONE երգի օգտին: Համոզված ենք, որ մեր ուսանողների ձայները լսելի կլինեն եվրոպական մեծ ընտանիքում և, վերջապես, Եվրատեսիլը կբերենք Հայաստան:
Աննա Օհանյան