Քանի որ Հայաստանում վերջին 24 ժամերի ընթացքում էլի սկսվել է հակառուսական-օկուպանտական-տարածքայինամբողջականանական հիստերիան, ուզում եմ ավարտին հասցնեմ Կիևա-մայդանական տպավորություւններս, կոտրեմ վերջին միֆերը, որպեսզի կարողանամ ավելի բովանդակային քննադատության արժանացնեմ ինչպես այդ հիստերիան, այնպես էլ մեր արևմտամետների հակահայկական (այո պարոնայք, դուք հակահայկական դիրքորոշում ունեք) քարոզչությունը:

Էլի կհգնչեցնեմ միֆը ու դրա հերքումը կգրեմ ստորև

4. Պռավիյ սեկտորը միատարր չէ ու ֆաշիստական չէ

Պռավիյ սեկտորը այո՛, միատարր չէ, բայց այն միանշանակորեն ֆաշիզմի կրող է, իսկ դրա տարբեր էլեմենտների միջև առկա միակ իրական տարբերությունը կայանում էնրանում, թե ով է ավելի շատ ու ավելի քիչ ֆաշիստ:

Մայդան մտնելիս, տեսնում ես վրաններ, որոնց վրա ծածանվում են տարբեր դրոշներ՝ բանդերական, ուկրաինական, լեհական, հայկական, պռավիյ սեկտորի, անարխիստների և այլն: Վրանների մեծ մասն այնուամենայնիվ Պռավիյ Սեկտորինն է, ինչպես նաև մայդանի վրա գտնվող ադմինիստրատիվ շենքերից մեկը: Ուրեմն, որպեսզի լավ պատկերացնեք, ձեզ երկու բան պատմեմ:
Առաջին պրավիյսեկտորյան վրանի վրա սև ու կարմիր գույներով դրոշից զատ խփված է ՍՍ-ի «Գալիչինա» դիվիզիայի էմբլեմը, իսկ դրա սոտնիկների մոտ տեսնում ենք գլխարկներ, որոնք շատ նման են ՍՍ-ականների ամառային հանդերձանքի մաս կազմող կարճ գլխարկների հետ: Հատուկ մոլի արևմտամետներինն հիշացնեմ, որ ՍՍ-ը ճանաչվել է հանցաոր կառույց Նյուրնբերգի տրիբունալի կողմից ու ոչ ոք ՍՍ-ը չի ռեաբիլիտացրել դրանից հետո:
Մյուս դրվագը, որը կուզենայի պատմել, դա Կիևի քաղաքապետարանի շենքի գրավման մասին է: Երբ դեռ Մայդանը չէր հաղթանակել ու բախումները նոր էին էսկալացվում, մայդաունները գրավեցին մի շարք ադմինիստրատիվ շենքեր, այդ թվում Կիևի քաղաքապետարանինը: Ու ինչպես գրեթե բոլոր բվապումներում ու գրավումներում, առաջին շարքերում պռավիյ սեկտորներ, որը քաղաքապետարանը գրավցելիս ոգեշնչող երաժշտությունով էր դա անում: Գիտե՞ք ինչ երաժշտություն են միացրած եղել. նույն այն ռազմական քայլերրգը, որի ներքո ֆաշիստական զորքերը 1941 թվականին մտել են Կիեվ...

Ժողովուրդ ջան, պռավիյ սեկտորը մաքուր ֆաշիզմ ա ու դրա շուրջ երկրորդ կարծիք լինել չի կարող:

5. Ուկրաինական իշխանությունները լեգիտիմ են ու ներկայացուցչական

Ուկրաինայում այժմ գործող իշխանությունները ոչ այլ ինչ են, քան ֆիկցիա: Միակ անհրաժեշտությունը դրանց պահելու հարցում կայանում է նրանում, որ լինի տեսանելի լեգիտիմություն ու ինչ որ պարտավորություններ ստանձնելու պատրաստ կողմ, որը կստորրագրի ցանկացած բան, որ կասվի ԱՄՆ-ի կկամ ԵՄ-ի կողմից, դրա համար էլ կոնվեյերի պես օրենքներ ու համաձայնագրեր են ստորագրում: Ինչ վերաբերում ա դրանց ռեալ ազդեցության մասին, ապա Յացենյուկ-Տուրչինով-Տյագնիբոկ-Ավակով կվարտետին ոչ ոք լուրջ չի ընդունում ոչ Ուկրաինայից դուրս, ոչ էլ ուկրաինայի ներսում:
Դրանց վարած ներքին քաղաքականությունը էֆեմեր է ու սահմանափակվում է զուտ նրանով, որ ծայրահեղականների ու Պռավիյ Սեկտորի համար պետական մակարդակով կռիշություն են անում: Պռավիյ Սեկտորի սոտնիկները թալանում են ինչ որ խանութ, ոստիկանությունը նրանց բերման է ենթարկում, մեկ էլ զանգ Ավակովի գրասենյակից ու մեր նացիկներին ազատ են արձակում: Ոստիկանության ու ՍԲՈւ-ի շարքերում հիմա տոտալ բարոյալքվածություն ա տիրում ու էնքան որ + դնելու համար են աշխատում, իսկ ամենահատկանշականը Յացենյուկի ռուսալեզու ուղղերձն էր, որով նա չէղարկեց ռեգիոնալ լեզուների մասին րենքի կասեցումը և երաշխավորեց, որ նման բան չի արվի, ինչպես նաև կարգադրեց, որպեսզի բոլոր ապօրինաբար զենք պահողները զենքերը հանձնեն: Ու ի՞նչ... Յանուկովիչի փախուստին հաջորդած երկու օրը Կիեվում տոտալ անարխիա է տիրել, որ զուգորդվել է թալանով ու բռնություններով: Իսկ դուք գիտե՞ք, որ ի թիվս այլ բաների, այդ օրը զինապահեստներից անհայյտացել է մոտ 15000 միավոր հրազեն, որոնք մինչ օրս էլ ոչ ոք չի կարողանում գտնել (աջ սեկտորի պալատկաներում որ նայեն, զգալի մասը կգտնեն):

6. Մայդանը ինքնակազմակերպվում ու ինքնասնուցվում, Ուկրաինայում էլ եղաբյրության մթնոլորտ է

Մայդանը, անգամ իր ամենասակավամարդ օրերին, հաշվում էր մի քանի հազար մարդ, որոնց անվճար սերունդ էր տրամադրվում, մի քանի հարյուր բիոզուգարաններ էին դրվել, հազարավոր լիտրերով բենզին ու հազարավոր ավտոդողեր էին բերվում, իսկ սոտնիկները գրեթե բոլորն ունեն զինվորչական հանդերձանք, ընդ որում Պռավիյ Սեկտորի մոտ՝ ամբողջովին նոր հանդերձանք է՝ առավելապես բրիտանական ու ամերիկյան: Ուրմեն նման նյութատեխնիկական ապահովման համար օրեկան միլլիոնավոր դոլարներ են անհրաժեշտ ու ինչքան էլ անհատ ուկրաինացիները կալբաս ու չայ բերեին, դա անհրաժեշտ քանակությամբ չէր հավաքվի: Եկամտի մյուս աղբյուրը մայդանի վրա գտնվող խանությներնբ ու ռեստորաններն են, որոնք ամեն օր տուրք են մուծում սոտնիկներին՝ իրենց «պահպանում» է ոտնձգություններից ու հաճախակի արյունալի բախումներ են լինում տարբեր սոտնյաների հետ այն բանի համար, թե ով՝ ինչը պետք է «պահպանի»: Խոսքը գնում Է օրեկան մինչև միանի հարյուր դոլարի հասնող ռեկետի մասին՝ յուրաքանչյուր նման կետից: Էս ապահովման մասով:

Եղբայրականության ու միասնակության մասին ասեմ: Ուկրաինայում գնալով հասունանում է վախի մթնոլորտ: Մայդաունները առհասարակ պահանջոււմ են ընդունել օրենք, որով Մայդանի ցանկացած քննադատություն կհավասարեցվի քրեական հանցագործության, դե իսկ ազգային հողի վրա արվող բռնությունները եզակի չեն: Հատկապես առաջին օրերին մարդկանց շանսատակ կարող էին անել ուղղակի նրա համար, որ ռուսերեն են պոսում, իսկ Կիևում ռուսերենը շատ ավելի տարածված է, քան ուկրաիներենը: Եղել են դեպքեր, երբ աջ սեկտորի մալոդչիկները փողոցում ծեծել են հղի կնոջ, կամ ծեծելով սպանել են ինչ որ մմարդու ում տիտուշկա լինելու մեջ են կազմակերպել: Գնալով հասունանում է խորը ատելություն երկրի տարբեր շրջանների ներկայացուցիչների միջև՝ աևմուտք-արևելք-հարավ-արեվելք-հարավ առանցքով:

6. Քաջ ուկրաինացիները պատրաստ են դիմագրավել ցանկացած ագրեսսիայի

Քաջ ուկրաինացիների մեծամասնությունը քֆրտում ա Ռուսաստանին ու Պուտինին, համենայն դեպս Կիևում պռոռուսական դիրքորոշում հայտնողները շատ քիչ էին: Գուցե դա օբյեկտիվ այդպես, գուցե վախենում են, բայց իմ տեսածն եմ ասում: Սակայն բոլոր նրանք, ովքեր Մայդանում չէին, բայց քլնգում էին ռուսներին (ում հետ խոսել եմ), դա անում էին զուտ հռետորական մակկարդակով: իմ ուղիղ հարցին, թե արդյո՞ք պատրաստ են զենք առնեն ձեռքները և դուրս գան ռուսների դեմ, ոչ մեկ դրական պատասխան չտվեց, իսյկ ամենազվարճալին ու հատկանշականը նման մի ուկրաինացու պարզապանումն էր, թե ինչու. «Ախր եթե եզ գնամ զորակոչվեմ ու զենք առնեմ ձեռքս, ինձ կարող են սպանել»: Փոխարենը, բոլորը սպասում են, որ հեսա Ամերիկան ռուսներին իրանց տեղը ցույց է տալու ու հարկ եղած դեպքում զորք է մտցնելու:

Այսքանով ուզում եմ սահմանափակեմ Ուկրաինա-մայդանական իմ նկարագիրը

Ամեն դեպքում, թող խաղաղություն լինի, բայց որ խաղաղությունը լինի, Ուկրաինան պետք է իր ձեռքերով խեղդի ֆաշիստական տականքին, որը այդքան հղփացել է, այլապես դա կանեն իր տեղը, իսկ ես կողմ եմ ցանկացած ուժի, ով դեմ է ֆաշիզմին:

 

 

Կոնստանտին Տեր-Նակալյան