Այսպես.
Կարելի է առ ժամանակ հանգիստ լինել:
Սերժն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել:
Ուկրաինայի մասին մտքեը մի պահ թողնենք մի կողմ, դառնանք զրույցի Ղարաբաղյան բլոկին:
Արձանագրելու, որ գոնե այս պահին անհանգստանալու բան չկա:
Կարծես չկա:
Որովհետեւ ի տես համայն աշխարհի ու միջազգային հանրության, ինչն ըստ էության կարող է բխել նաեւ Ռուսաստանի շահերից, Սերժը ... ուշադիր... որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկիր' մյուս համանախագահների հետ համատեղ ջանքում' հարցի խաղաղ կարգավորման հասնելու ուղղությամբ:
Հ.Գ. Հասկացաք?, թե բացատրեմ:
Ասել է' Ղարաբաղի ռուսոֆիկացման խնդիր գոնե այս պահին չկա,
որովհետեւ Ռուսաստանը միայնակ հանդես չի գալիս , այլ ԵԱՀԿ ՄԽ-ի հետ, որը այս պահին ստատուս-քվոն պահպանելու կողմնակից է:
Մնում է զրույցի առաջին մասում' ուկրաինական զարգացումների եւ Ղրիմի հանրաքվեի ճանաչման հարցում նույնպես չլինեն, ինչի թացն ու չորը հաղորդագրությունից առաձնապես լավ չի հասկացվում:
Բայց որ հեռախոսազրույցը եղել է հայաստանյան կողմի նախաձեռնությամբ, կարելի է կարծել' էդ մասով ոնց որ նույնպես պլստացել ենք:
Կարմեն Դավթյան