Շուտով կայանալու է Եվրատեսիլը:
Ինչպես ամեն տարի՝ մեր երգարվեստի ներկայացուցիչները լավ էին պատրաստվել հայաստանյան նախընտրական փուլերին:
Կայացած քվեարկության արդյունքում՝ Եվրատեսիլում Հայաստանի ներկայացուցիչն այս տարի լինելու է ժողովրդի կողմից սիրված և հայտնի Արամ MP3-ը:
Վստահ եմ՝ Արամն այն շնորհալի երիտասարդներից է, ով իրեն վստահված պատվին մեծ պատասխանատվությամբ է վերաբերվում: Մեր երկիրն ավանդաբար լավ է մասնակցում եվրոպական երգարվեստի ամենամյա այս ստուգատեսին և բոլորս մեծ հպարտություն ենք զգում, երբ Հայաստանի եռագույնը ծածանվում է Եվրոպայի երգարվեստի թիվ մեկ միջոցառման ժամանակ:
Միասնական ոգևորենք մեր ներկայացուցչին և մաղթենք հաջողություն՝ մայիսի 6-ին և 8-ին նախատեսված մրցութային համերգներին:
Մեր երկիրն ունի դրա լուրջ հավակնությունը:
Վահե Էնֆիաջյան