Հիշեցի խորհրդային տարիները, երբ բոլորը՝ գրեթե բոլորը կաշառակեր էին, բայց բոլորն էլ քննադատում էին կաշառակերներին: Ավելի բարձր գոռում-գոչում էին ամենաթունդ կաշառակերները: Հիմա էլ մեր քաղաքական դաշտն է իր ժողովրդական նվագախմբի համույթով՝ հատկապես հարվածային գործիքներով…
Բոլորին թվում է դիմացինն է քաղաքական դաշտի պատվավոր դհոլը... Շատերը մոռանում են, որ իրենք դհոլ չեն՝ մեծ, շատ մեծ թմբուկ են, ՙՙ բարաբան ՚՚…
Այո՛, իհարկե մենք բոլորին անուն առ անուն գիտենք…Իհարկե գիտենք նաև, որ այդ հարվածային գործիքների մեջ կան դափեր, քսիլոֆոններ, զանգակներ,ամադիններ, տամ-տամներ և այլ էկզոտիկ և ավանդական գործիքներ…
Դրանք բազմազան են, ժամանակավոր կամ երկարատև օգտագործման, ըստ ժամանակաշրջանի նպատակահարմարության և նշանակության…
Հիմա թմբուկ զարկելու ժամանակն է…
Ռոբերտ Մելքոնյան