
Berta անուն, որը պայթեցրեց հարսանեկան նորաձևությունը: Իսրայելցի այս դիզայները դիզայներական իր առանձնահատուկ լուծումներով միանգամից գրավեց նորաձևության աշխարհը: Նրա գեղարվեստական մոտեցումը հարսանեկան զգեստներին կարողացավ հիացնել անգամ ամենահանրահայտ դիզայներներին: Նրա հավաքածուները, որոնք ստեղծվում են թանկարժեք կտորի, առանձնահատուկ ձևավորումների և բարձր ճաշակի համադրությամբ, ցուցադրվում են նորաձևության աշխարհի բոլոր քաղաքներում և մշտապես ամենասպասելիներից մեկն են: Ունենալով արդեն 16 տարվա փորձ այս ոլորտում, Berta-ն համարվում է աշխարհի լավագույն դիզայներներից մեկը, ում ստեղծագործությունները ցանկալի են, երազային, հմայում են ոչ միայն ապագա հարսներին, այլև անգամ նրանց, ովքեր չեն կարող անտարբեր անցնել գեղեցիկի կողքով: