Միացյալ երիտասարդական լիգայի անդամ (ՄԵԼ) Սևակ Հովհաննիսյանը armlur.am լրատվական թղթակցի հետ զրույցում ասաց,  որ իրենց ուշադրության կենտրոնում է Անժելա Սարգսյանի ինտիմ լուսանկարների տարածման պատմությունը:

Սևակ Հովհաննիսյանը ասաց, որ լուսանկարները տարածել է մի երրորդ անձ, ով մասնագիտությամբ լրագրող է: «Փաստերի հավաքման ու ամբողջացման դեպքում կհրապարակենք տարածողի անուն-ազգանունը»,- խոստացավ Սևակ Հովհաննիսյանը:

Ինչ վերաբերում է Անժելա Սարգսյանի վերջին հարցազրույցին, որում նա ասել էր. «Ես «Կյանքի խոսքում» եղել եմ, երբեմն, եթե լավ քարոչիներ են գալիս, լինում եմ, խոսքը լսում եմ»: Սևակ Հովհաննիսյանի խոսքով ցանկացած աղանդավորական կազմակերպության անդամ չի խոստովանում, որ ինքն աղանդավոր է:

Բնականաբար Անժելա Սարգսյանը բացառություն չէ:

 

Շարունակությունը՝ armlur.am