Ո՞ւր էր Անկախը: Պատմեմ:

Իմ հայրը իր սիրելի որդու համար (Դե իհարկե ես չեմ դա) մեքենա էր գնել: Դե ես էլ, որպես լավ ախպեր իր հետ գնացի մեքենայի մաքսազերծման հետ կապված հարցերով: Քանի որ բոլորիտ մոտ հարց կառաջանա. «Հը՞ ախպեր շատ լռվեցիք», ես ուզում եմ պատմեմ, թե ինչ զարմանալի պահերի ականատես էղա Նորագավիթի մաքսատանը:

Նախ և առաջ ուզում եմ նշեմ, որ նախկին 150 դոլարի չափով մանր մունր «Շնորհակալությունների» փոխարեն այս անգամ ընդամենը 1000 դրամ «շնորհակալ» եղա:
Ի զարմանս ինձ նախկին 6 դռան մոտ հերթ կանգնելու փոխարեն, հերթ կանգնեցինք միայն երկու դռան մոտ և միանգամից բրոկերների մոտ գնացինք ու վերջ:
Կհիշեք առաջ մաքսային արժեքը որոշելուց հետո կարայիր ասեիր. «Ախպերս դե արի 4000 դոլլարի փոխարեն գրի 2500, 500 դոլլարն էլ «շնորհակալություն» կասեմ», ըհըն, իսկ հիմա չկա տենց բան: Հիմա սենցա. «Էսքանա ու վերջ»: Ինչ մեղքս թաքցնեմ, հայի խասյաթի համաձայն, ես էլ որոշեցի զանգեմ ծանոթ խառնեմ, որ մի քիչ քչով անեմ էլի: Ասեմ ձեզ, որ ոչ մեկ չհամաձայնվեց ինձ օգնել ու ասցին հետևյալը. «Ապեր հիմա սաղ կապյուտեռացված է, ու եթե նույնիսկ ինչ որ մեկը ասի' կօգնեմ, չհավատաս, քանի որ վրեդ փող է աշխատելու հաստատ»:

Նորամուծություն կա նույնպես: Հիմա կարող էս պետհամարանիշի հարցերը լուծես հենց մաքսատանը:

Իհարկե հերթեր կային, բայց, ըստ իս, հերթերի հիմնական մեղավորները իրենց բալշոյ շիշկայի տեղ դրած հասարակ թուղթ ստուգող աշխատակիցներն էին, որոնք ամեն ինչ անում են իրենց նշանակությունը բարձրացնելու համար:

Միայն կցանկանայի մաքսատանը առաջարկել, շատացնել բանկում սպասարկվող պատուհանները, քանի որ էսքան փոփոխությունից հետո մարդիկ շուտ են վերջացնում իրենց աշխատանքը ու բանկի հերթը գլխավոր գերխնդիրն է: Իսկ այնտեղի բանկում հիմա նստած են երկու մեծ ծիծիկներով, ու իրենց մինիմում նախարար զգացող երկու հին կադր վոժդեր, որոնց վերաբերմունքը ժողովրդի նկատմամբ, մեղմ ասած' գեշ է:
Մեկ էլ եթե դժվար չի էն բուֆետի գները թող մի հատ ՏՄՊՊՀ-ն ստուգի էլի, թե չէ մի օր էլ կարողա մի հատ լուցկին այնտեղից գնես 600 դրամով:

Հ.Գ. Էսքանը: Շուտով կպատմեմ ինչ տեղի ունեցավ ՌՈՒԴ-ում:

Հ.Գ.Գ. Էս գլխից ասեմ, որ ժամը 12,30-5,30-ը ընկած ժամանակահատվածում մեքենան արդեն ուներ պետհամարանիշ ու բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը:

 

 

Անկախ Հայաստան