Սիրո՞ւմ եք ադրենալին։ Հանրային վայրում սեքս փորձեք։ Պարզ է, որ Հայաստանում դրանով չես զվարճանա. այդ հիմարություն է եւ ոչ ծիծաղելի (պատկերացրեք ինչ-որ մեկը մոլի կենտրոնում սեքսով է զբաղվում), բայց եթե երկրից դուրս եք եկել եւ սուր զգացողություններ եք ուզում, ապա ճիշտ ժամանակն է փորձել: Սեքսը հանրային վայրերում անզուգական ադրենալին է հաղորդում եւ մի քանի անգամ բարձրացնում է զուգընկերների գրգռվածությունը։ Սեքսուալ երեւակայություններում շատերն են նման վայրեր ընտրում։ Բայց նախքան փորձելը պետք է իմանաք, թե ձեզ ինչ է սպասվում։
Սեքսը վերելակում պետք է վառ լինի, տպավորիչ եւ կարճ ժամանակահատվածում։ Բայց եթե խոսքը ժամանակակից վերելակների մասին է, կարող եք վերելակում տեղադրված տեսախցիկներում հայտնվել։
Հիշեք նաեւ, որ «STOP» կոճակը սեղմելու դեպքում կարող եք այնտեղ շատ ավելի երկար մնալ, քան նախատեսում էիք։ Ննջավագոնը հանրային վայրում սեքսով զբաղվելու համար նույնպես վատ չէ, բայց հիշեք, որ գնացքի մեջ լսողականությունը մեծ է, այդ պատճառով նույնիսկ ամենալուռ սեքսը կարող է գրավել հարեւան խցիկի ուղեւորների ուշադրությունը։
Ներքեւի մահճակալի վրա սեքսով զբաղվելու համար ձեզ մի քիչ ակրոբատիկա է հարկավոր, քանի որ դրա լայնությունը ձեզ թույլ չի տա տարածվել: Եվ հիշեք, որ ձեր վերեւում նույնպես մահճակալ կա, այնպես որ՝ շարժումների հարցում զգույշ եղեք։
Ընդհանրապես, ժամանակակից աշխարհում կարող եք հանրային վայրում սեքսով զբաղվելով՝ համացանցի աստղ դառնալ, քանի որ նկատողները կնախընտրեն դիտել ամբողջ գործընթացն ու այդ ամենը հեռախոսով նկարել, քան վախեցնել «սիրահար զույգին»: