Ժողովուրդ, բայց պետք է նաև համաձայնվել, որ Արևմտյան բոլոր լուրջ խաղացողները շունչները պահած լսում էին Պուտինի ելույթը:

Ինչ խոսք ելույթը լավն էր, օբյեկտիվության մի քանի թերացումներ կային, բայց ընդհանուր ուժեղ էր:

Ելույթը ենթադրում է նաև գործողություններ, որին հաջորդեցին արդեն Ղրիմի և Սևաստոպոլի ՌԴ կազմի մեջ անցնելու համաձայնագրերի ստորագրումը:
Մենք հենց նոր ականատես եղանք պատմական մի իրադարձության:

Ամբողջ հարցը կայանում է նրանում, թե ինչ պատասխան է լինելու Արևմուտքի կողմից: Արդյոք կոնսոլիդացիա սպասվո՞ւմ է ընդդեմ Ռուսաստանի, դա ժամանակը ցույց կտա: Իսկ դրանից ով կտուժի, ով' ոչ, արդեն քննարկման այլ թեմա է:

 

 

Վահագն Սարոյան