Գործարար պատգամավոր Նիկոլ Փաշինյանին պատկանող «Հայկական ժամանակ» օրաթերթի ֆինանսական հաշվետվության մեջ երևում է, որ թերթը 2013 թվականին ունեցել է 108 մլն 519 դրամ եկամուտ, որից զուտ շահույթը կազմել է 13 մլն 645 հազար 424 դրամ: Անկեղծ ասած՝ ես շատ ուրախ եմ և կցանկանայի այս թվերն էլ ավելի աճեն: Ես չեմ մեղադրում Նիկոլին կամ մեկ այլ գործարարի փողեր աշխատելու կամ եկամուտ ունենալու մեջ: Ես զուտ փաստում եմ, որ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանի շարքային գործարար պատգամավորներից մեկն է, ով հաճախ քննադատում է, թե գործարարներն իրավունք չունեն լինել խորհրդարանում, բայց ինքը, գործարար լինելով հանդերձ, հայտնվել է խորհրդարանում: Ես նորից եմ կրկնում' որևէ տարբերություն չկա' մարդը գարեջուր ու ձեթ վաճառելով է փող աշխատում, թե' թերթ կամ ամսագիր: Այս պարագայում, ինչպես մյուս գործարարները, այնպես էլ Նիկոլ Փաշինյանը իր բիզնեսը հանձնել է կնոջը և մտել խորհրադարան: Ես ուղղակի կոչ եմ անում Նիկոլին, եթե նա ունի ազնվություն և, իրոք, կարծում է, որ գործարարները իրավունք չունեն լինել խորհրդարանում, թող վայր դնի իր մանդատը և դուրս գա խորհրդարանից: Հակառակ պարագայում ես համարում եմ, որ նա շարքային պոպուլիստ է, ով լինելով գործարար՝ պայքարում է մյուս գործարար պատգամավորների դեմ՝ պահանջելով, որ նրանք լքեն խորհրդարանը:
Հաճախ են ինձ մեղադրում «Դե ֆակտո» ամսագրի շապիկին գումարով մարդկանց լուսանկար տեղադրելու մեջ: Նշեմ, որ երբ 2006 թվականին սկսեց լույս տեսնել «Դե ֆակտո» ամսագիրը՝ առաջիններից մեկը, ով հայտնվեց ամսագրի շապիկին՝ հենց ինքը Նիկոլ Փաշինյանն էր: Այդ ժամանակ հանրապետության նախագահն էր Ռոբերտ Քոչարյանը և խոսքի ազատությունը հաստատ այս մակարդակի վրա չէր: Այդ ժամանակ իրականում ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանի լուսանկարը ամսագրի շապիկին դնելը և նրա պաստառները քաղաքի տարբեր հատվածներում կախելը բավականին մեծ խիզախություն էր պահանջում, որը ես ունեի և արեցի: Խնդրում եմ Նիկոլին հրապարակել' որքա՞ն գումար է նա ինձ վճարել դրա համար: Ասեմ, որ որևէ գումար նա ինձ չի վճարել: Այսօր Նիկոլ Փաշինյանը, ավաղ, նույն Նիկոլ Փաշինյանը չի, ինչ այն ժամանակ: Այն ժամանակ նա, իրոք, ընդդիմություն էր և ես նրան որպես ընդդիմադիր գործիչ հարգելով' նրա նկարը տեղադրեցի ամսագրի շապիկին և պաստառները կախեցի Երևանում: Այսօր Նիկոլ Փաշինյանն ուղղակի գործարար է, ով իր թերթի միջոցով ուղղակի փող է աշխատում և պետք է նկատել, որ որքան սուր և ընդդիմադիր նյութեր է տեղադրում իր թերթում, այնքան իր թերթն ավելի լավ է վաճառվում, քանի որ հասարակության ներսում հաստատ կգտնվեն 6-10 հազար ընդդիմադիր հոդվածերի կարիք զգացողներ:
Ուզում եմ կոչ անել Նիկոլ Փաշինյանին ուղղակի ազինվ լինել, չնեղանալ ու չնեղվել իմ քննադատությունից, քանի որ այս քննադատությունը բխում է հասարակության շահերից: Կամ մի՛ քննադատիր գործարար պատգամավորներին, կամ եթե քննադատում ես, ապա բարի եղի՛ր վայր դնել մանդադդ և զբաղվիր զուտ գործարարությամբ:
Եվ վերջում, ասեմ, որ ա՛յ Նիկոլ, ես որևէ մեկին սազս առած չեմ գովաբանում, ես, լինելով քաղաքական թիմի անդամ, պաշտապանում եմ իմ քաղաքական թիմի քաղաքական ու տնտեսական կուրսը և որպես հայ տղա պաշտպանում և խրախուսում եմ իմ ընկերների և իմ հարազատների արած դրական գործերն ու բացասականի դեպքում անխնա քննադատում, այլ ոչ քեզ նման իմ լրատվական գործիքները դարձնում մեկ քաղաքական ուժի կամ մի քանի քաղաքական դեմքերի կամ բիզնես դեմքերի անձնական խաղալիքը ու քննադատում այն ամենը, ինչ իրականցնում է իշխանությունը Իմ ու քո տարբերությունն այն է, որ ես օբյեկտիվ ու իրական պատկերացումներով ապրող մարդ եմ, իսկ դու իշխանությունների դեմ տեղի կամ անտեղի պայքարող մեկը, ով դա անում է մեկ նպատակով, որ իր թերթը շատ վաճառվի ու շատ փող աշխատի:
Մենուա Հարությունյան