Ուկրաինայում այսր մասնակի զորահավաք է հայտարարված, որի նպատակն է լրացնել նորակազմ Ազգային Գվարդիայի շարքերը: Բացի դրանից, այսօր ռադան գրեթե միաձայն քվեարկել է Զինված Ուժերի բյուջեի փոփոխության մասին օրինագծի օգտին:

Հասկանալի է, որ սա հենց այնպես չի արվում ու Ուկրաինայում նկատվում է իշխանությունների ինչ որ քաոտիկ շարժ է նկատվում: Որոշ որոշումներ զարմանք ու տարակուսանք են առաջացնում անգամ հասարակ ուկրաինացիների մոտ, ովքեր բնավ էլ խանդավառությամբ չեն լցված Ղրիմի հանրաքվե-աննեքսիայի հարցի նկատմամբ: Մասնավորապես, բոլորն ապշած են սահմանի վրա դրսևորվող գեստապոյական մոտեցումով, երբ Ռուսաստանի, Հայաստանի, Բելառուսիայի ու ոչ ԵՄ-ական երկրների քաղաքացիներին բավականին անհիմն հարցաքննության ու դեպորտացիայի են ենթարկում: Մասնավորապես հնչում է այն կարծիքը, որ եթե գիտենք, որ ռուսները սադրիչներ են ուղղարկում, ապա եկեք հենց ՌԴ քաղաքացիներով էլ գոնե սահմանափակվենք, ի՞նչ իմաստ ունի հայերի, ճապոնացիների ու ասենք ուզբեկների համար սահմանային խնդիրներ ստեղծել:

Մյուս կողմից, աչք է զարնում հանրության ֆրուստրացիան ու դա հասկանալի է, որովհետև Ուկրաինայում իրոք այքան էլ խանդավառ իրավիճակ չէ՝ կապված Ղրիմի իրավիճակի, ինչպես նաև երկրի Արևելքում սկսած խժդժությունների հետ, բայց իր դերն է խաղում ԼՐԻՎ միակողմանի լուսաբանումը հեռուստատեսությամբ, որի համեմատ Կիսելյովյան պրոպոգանդան փառք է: Ասենք անգամ ես՝ իմ կիսատ-պռատ ուկրաերենով դեպրեսսիա եմ ապրում մի 10 րոպե ուկրաինական հեռուստատեսությունը նայելով:

Ինչպես նշել էի, անձամբ ինձ հանդիպեցին տարրինակ ինդիվիդներ, որոնք արաբներ էին ու կտրտված անգլերենով ինձ փորձում էին պատմել մայդանի, տիտուշկաների, Լիբիայի ու կեղտոտ ռուսների մասին: Չեմ ուզում ինչ որ ռադիկալ եզրահանգումներ անել, բայց դե տարբեր ԶԼՄ-ներ բազմից են նշել, որ Մայդանում ատրբեր ոչ հասկանալի ինդիվիդներ են հավաքվում, որոնք երբեմն արմատական ղմբավորումների ներկայացուցիչներ են: Իհարկե, հյուրանոցի ֆոյեում ալլահ ակբար գոռացող ու «fuck russians» խորիմաստ վանկարկումները կրկնող և մատը վզի մոտով անցակցնող արաբները դեռ ուղղակի ապացույց չեն ոչ մի բանի, բայց մտորումների տեղիք տալիս է:

 

 

Կոնստանտին Տեր-Նակալյան