Ադրբեջանական որոշ ԶԼՄ-ներ սկսել են անկկարագրելի գովեստի խոսքեր շռայլել Ղրիմի թաթարների առաջնորդ Մուսթաֆա Ջեմիլևի հասցեին: «Իրական մի ֆենոմեն», «իսկական թյուրքի զավակ», «աննկուն կամքի տեր», «խարիզմատիկ առաջնորդ», «համաշխարհային մակարդակի դիսիդենտ» բնորոշումները ապացուցում են, որ Ադրբեջանը լրջորեն անհանգստացած է Ղրիմի՝ Ուկրաինայի կազմից դուրս գալու փաստից, քանի որ հեռանկարում կարող է ընդհանրապես կորցնել իր ազդեցությունը թաթարների շրջանում: Համենայն դեպս ռուսներն արդեն զգացել են պանթյուրքիզմի ողջ«հմայքը» սեփական մաշկի վրա անցյալ դարի 90-ական թվականներին, երբ Թուրքիան ակտիվ գործունեություն էր ծավալում ՌԴ թյուրքական հանրապետություններում: Բնականաբար Ադրբեջանը նույնպես ներգրաված էր այս գործընթացի մեջ:
Ի դեպ այսօր Մուսթաֆա Ջեմիլևը Անկարայում հանդիպում է ունեցել Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուի հետ:

 

 

Սարգիս Ասատրյան