Սերժի վարչակազմը աչքի է ընկել շարժումների իմիտացիայով և գրավոր/վիրտուալ ծայրահեղ դրական տեքստերի առատությամբ: Այնպես, որ վերջին 6 տարվա գնահատականը չի կարող լինել դրական: Եվ եթե կարող ենք հաղթել գործող վարչակազմին' խնդիր չկա, փորձենք, բայց եթե մեզ' հասարակությանը օգտագործելու են, որպեսզի նրան փոխարինի Ռոբերտը, ապա նման խաղերում ես չկամ: Ընդ որում, նշանակություն չունի, թե ով կամ ինչպես է փորձելու օգտագործել հասարակությանը: Նշանակություն չունի նաև, որ այդ գործընթացում կփորձեն որերորդ անգամ «քաղաքական դիակ» բնորոշել անձին, ով ավելի քան ակտիվ է մեր երկրի քաղաքական դաշտում, և նրա յուրաքանչյուր ելույթ ալեկոծումներ է առաջ բերում' թեկուզ ոմանք չընդունեն դա: Այնպես, որ մենք պետք է ոչ ասենք ոչ միայն գործող վարչակազմին, այլև այն Ռոբերտինով փոխարինելու բոլոր փորձերին, եթե, իհարկե, ցանկանում ենք նորմալ պետություն ունենալ և ոչ թե ազգովի լքել այն' տարածքը թողնելով ռոբասերժական /կամ հակառակ գրությամբ/ մոնղոլ-թաթարական տիրակալությանը:
Վախթանգ Սիրադեղյան