Ինձ թվում է Պուտինը ոչ միայն իր նախորդներիի' Ելցինի, խորհրդային իշխանությունների սխալներն է ուղղում կամ ուզում ուղղել.... Չեմ զարմանա, եթե ամենավերջում հերթը հասնի Ռոմանովների գործած սխալներին' մասնավորապես' Ալեքսանդր Երկրորդի, ով Նոր Ռուսաստանը, այսինքն ներկայիս Ալյասկան <<ջրի գնով>> վաճառեց ԱՄՆ-ին: Մի տեսակ այնպիսի տպավորություն է, ոնց որ Պուտինը լինի ռուսական գեներալ Ֆրանկո: Մնում է միայն տեսնել, թե վերջում, ամենավերջում նա կվերականգնի միապետությունը Ռուսաստանում և եթե այո, ապա ինչ ձևաչափով և որ դինաստիան կգա իշխանության գլուխ: Ամեն դեպքում ասում են Ռոմանովների հետ վերջինս բավականին ջերմ ու բարեկամական հարաբերությունների մեջ է հատկապես' Մեծ իշխանուհի Մարիա Վլադիմիրովնա Ռոմանովայի, որ վերջին ցարի եղբոր ծոռնուհին է ու տիտղոսակիր Ռուսական կայսրուհի է նկատվում: Ի դեպ Մեծ իշխանուհին այցելել է նաև Հայաստան անցյալ կամ նախանցյալ տարի:
Արման Գրիգորյան