Հայաստանյան ԳԱՂՋ մթնոլորտում փողոցային խուժանի կուսակցական պատկանելիությունը էական չէ՝ կարող է լինել համակարգային/իշխանական թե՛ բոլոր կուսակցությունների անդամ՝ յուրաքանչյուրի տոմսն ու նշանը առանձին գրպանում, և թե՛ լինել մեկի անդամ՝ «ախպերություն» անելով մյուսի հետ: Տեսնես ինչպես են իրենց զգում այսօր հինգ տարի շարունակ նման երևույթի դեմ կռիվ տված ջահելները, երբ իրենց նախկին ընկերոջ և ամենաընդդիմադիր քաղաքական գործչի վրա «ինքնակազմակերպված» ջահելություն է վրա տալիս՝ գումարած դրան «ակցիայի» վերաբերյալ համապատասխան անձի մեկնաբանությունը: Այս օրինակը ցույց է տալիս, որ նման «երևույթի» հետ դաշնակցած չի կարելի ջարդել նույնանման մեկ այլ «երևույթ»՝ օժտված իշխանությամբ: Եթե իհարկե չկա մեկ ուրիշ, բայց այս անգամ ենթագիտակցական, եթե դեռևս համարում ես քեզ ընդդիմադիր, մղում՝ թող հիմա էլ խնդիր ունենա, ծեծվի մեկ ուրիշը: Հատկապես, որ նման օրինակներ էլ կան մեր ԳԱՂՋ կյանքում, երբ ընդդիմադիր հայացքներով երիտասարդները շրջվել են իշխանության կողմը մեկ կամ մի քանի անգամ ծեծ ուտելուց հետո:

 

 

Վախթանգ Սիրադեղյան