Մի բան ասեմ՝ չհոշոտեք: Արամ MP3-ի երգը լավն ա, բան չունեմ ասելու, բայց ինքը հաղթելու շանս կունենա մենակ էն դեպքում, եթե բոլոր մնացած երգերը վատը լինեն (մի պահ եթե երևակայենք, որ մրցույթն արդար կլինի ու օբյեկտիվ):
Երգը ունի մի շարք թերություններ, որոնցից կուզենայի մատնանշել այն, որ հիթային չի: Լսելուց մի կես ժամ հետո արդեն կմոռանաս մոտիվները: Երգի լիրիկան պրիմիտիվ ա ու մեծ հաշվով բաղկացած ա պարբերաբար կրկնվող նույն բառակապակցությունից ու առհասարակ, բուն երգը՝ բառերն ու ոկալը... ըըըըը... մեղմ ասած էականորեն զիջում են երգում հնչող երաժշտությանը:
Կարճ ասած, Արամին շատ եմ սիրում ու շատ տաղանդավոր տղա ա, բայց չեմ կարծում, որ որևէ էական հաջողություններ կգրանցի այս տարվա եվրատեսիլում ու դրանում նրա մեղավորությունը չկա: Չեմ կարծում, որ առհասարակ ինչ որ մեկի մեղավորությունը կա, պարզապես հաղթող երգ ունենալու համար պահանջվում են հարյուր հազարավոր, եթե չասեմ միլլիոնավոր դոլարներ ու ես չեմ կարծում, որ խելամիտ կլիներ հանուն եվրատեսիլի տենց փողեր գմփցնել:

 

 

Կոնստանտին Տեր-Նակալյան