Քուշկյանը, նախքան ԼՂՀ առողջապահության նախարարի պաշտոնը ստանձնելը, երկու բան է արել' ա/ Հարցը քննարկել է Գագիկ Ծառուկյանի հետ
բ/ ԲՀԿ-ից դուրս գալու դիմում է գրել:
Տրամաբանում ենք, որ ԲՀԿ-ից դուրս գալու դիմում Քուշկյանը գրել է Ծառուկյանի հետ հարցը քննարկելուց հետո, ինչը նշանակում է, որ ԲՀԿ առաջնորդը չի ցանկանու, որպեսզի իր կուսակցության անդամը մաս կազմի ոչ միայն ՀՀ, այլև' ԼՂՀ կառավարություններին: Հետևաբար Գագիկ Ծառուկյանի կարծիքով Քուշկյանի նշանակումը քաղաքական հարց է:
Մինչդեռ, պատասխանելով Tert.am.-ի հարցերին, ԲՀԿ մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանը այս հարցի կապակցությամբ ասել է. "Լեռնային Ղարաբաղի հետ կապված որևէ հարց չպետք է քաղաքականացվի, որովհետև սերունդների, կյանքի արյան գնով ձեռք բերվածը շահարկման առիթ չի կարող դառնալ: Եվ Հարություն Քուշկյանը կարող է իր նպաստը բերել ԼՂ առողջապահության ոլորտին":
Հիշեցնենք նաև ԲՀԿ-ի կարգախոսը' "Մեր խոսքը' գործ է"...

 

Հովիկ Աֆյան