Երեկ ԱՄՆ առաջին անգամ քառորդ դարի ընթացքում սեփական ռազմավարական պահեստներից նավթ են հանել վաճառքի' շուրջ 5 միլիոն տակառ, ինչը կազմում ընդհանուր քանակի միայն 1%: Դա բավական եղավ ամերիկյան ու եւրոպական բորսաներում նավթի գնի անկմանը մինչեւ $98: Ինչպես հայտնի է, Ռուսաստանի առկա պետբյուջեն հաշվարկված է ելնելով նավթի գնից' $102 մեկ տակառի համար: Եթե ԱՄՆ շարունակի նավթի վաճառքը, կամ խրախուսի շուկաներում նավթի նոր խոշոր ծավալների գոյացում, օրինակ Իրանից, ապա Ռուսաստանի ֆինանսական վիճակը կտրուկ վատթարանալու է: Միայն երկուշաբթի օրը Ռուսաստանը կորցրել էր $11 միլիարդ դոլար ռուբլու շարունակվող անկման պատճառով: Ներկայումս Ռուսաստանի ոսկու եւ տարադրամի պաշարները կազնմում են շուրջ $500 միլիարդ:
Տիգրան Խզմալյան