Մաքսային միությանը անդամակցելուց հետո, Հայաստանը պիտի իր լեքսիկոնից ընդհանրապես հանի "անկախություն" բառը: Այո, օրինակարգ իշխանությունների պարագայում կարող ա և միությանը միանալու թեման առհասրակ չլիներ էլ, բայց եթե Մաքսային միությանը անդամակցելու համար պիտի նման գին վճարվեր (օրինակ' գազային տխրահռչակ պայմանագիրը), ապա նույնիսկ օրինակարգ իշխանությունների պարագայում այդ միությունից դրական ակնկալիքներ չեն կարող լինել:
Ռազմական ու տնտեսական նման պայմանագրերի պարագայում խոսել քաղաքական անկախության մասին, դա նվազագույնը ծաղրանք ա "անկախություն" կոչվածի հանդեպ: Իսկ եթե դրան ավելացնենք նաև միության տարածքում որպես հիմնական լեզու ռուսերենի ընդունումը, ապա պատկերը ավելի ակներև ա դառնում:
Անխակությունը նույնպես հղիության պես բան ա. կամ անկախ ես, կամ անկախ չես: Իրականում "կիսանկախություն" գոյություն չունի: "Կիսանկախ" որակավորմամբ ընդամենը քող ա նետվում կախվածության աստիճանի վրա:
"Անկախություն" ասվածի արժեզրկումը առաջին հերթին պիտի "մտահոգի" նրանց, ովքեր օր ու գիշեր պնդում են, թե Հայաստանը այնուամենայնիվ պիտի ինչ-որ գերտերության թևի տակ մեծանա: Ո՞ւմ եք ձեռ առնում: Միանգամից որպես մարզ ընգրկվեք ինչ-որ "գերտերության" մեջ ու նրա ձեռքի տակ երջանիկ ապրեք: Բայց մի պայմանով. չեք արտգաղթելու:
Հարութ Ուլոյան