Շարունակվում է ընդդիմության համար նախաձեռնված «Արի կզարան» ծրագիրը: Այսօր կզարան գնալու հերթը Րաֆֆուն է: Ամեն ինչ հասկանալի է, մենակ թե էս պրոցեսում «Ժառանգությանը» մի ձև ոնց որ փոքր եղբայր նայեն՝ ավելի երկրորդական դերակատար: ՀԱԿ-ն ու Դաշնակցությունը նենց են իրանց պահում, ասես էս երկրի Տղերքն իրանք են: Մի ձև տրամաբանական չի էդ մասը:
Իմ լավ ընկերներից մեկը պրոֆեսոնալ ու շատ լուրջ սոցիոլոգ ա, էնօրն ասում էր՝ լսի Րաֆֆին էս մի տարում ամբողջությամբ ՀԱԿմեջ արեց իր ռեյտինգը, բայց (ասում ա) միևնույն է, էսօր անգամ էդքան վարի տված վիճակում Րաֆֆի Հովհաննիսյանի ռեյտինգն ավելին է, քան Լևոն Տեր-Պետրոսյանինը, Ռոբերտ Քոչարյանինը, ՀԱԿ-ինը ու Դաշնակցությանը ՄԻԱՍԻՆ ՎԵՐՑՐԱԾ:
Ես սոցիոլոգիայից բան չեմ հասկանում, բայց իրան հավատում եմ: Իսկ դրա մասին Րաֆֆին խաբար ա՞: Հը՞ Ստյոպա Սաֆարյան...

 

 

Անկախ Հայաստան