41-ամյա ամերիկացի դերասանուհի Քեմերոն Դիասը մասնակցել է Օպեր Ունֆրիի «Քեմերոն Դիաս և Շերոն Սթոուն. Ծերանում ենք գեղեցիկ» շոուին: Հոլիվուդյան դերասանուհին կիսվել է իր մտքերով և ասել, թե ինչպես է կինն իրեն զգում  40-ի շեմին: Օպերը և Քեմերոնը հայտարարել են, որ հասարակությունը շատ ծանր է տանում ծերացման պրոցեսը և պատրաստ չէ ընդունել բնության օրենքները, որոնք իրենց իրավունքների մեջ են մտնում որոշակի տարիքից հետո: «Որոշ կանայք թույլ չեն տալիս մյուսներին գեղեցիկ ծերանալ: Մենք մեզ նույնիսկ չենք խոստանում երիտասարդությունից պատվով բաժանվել»: Դերասանուհին վստահ է, որ թույլ սեռի ներկայացուցիչները պատրաստ են գնալ ցանկացած զոհողության, որպեսզի ժամանակը հետ տան և նորից նույն երիտասարդ աղջիկները դառնան:

«Ես զգում եմ, որ բոլորն ինձամից ինչ որ բան են սպասում, օրինակ, որ ես 25 տարեկանի արտաքին ունենամ մինչև կյանքիս վերջին օրերը: Եթե դա ինձ չի հաջողվում, ուրեմն ես պարտվել եմ: Դա իմ անձնական պարտությունն է, ասես իմ մեղքն է, որ 40 տարեկանում ես չեմ կարող 25 տարեկանի արտաքին ունենալ: Ներեք ինձ. ես չեմ կարող բնությանը դեմ գնալ»: