Բանակ,զինվոր,սպա այս խոսքերը լսելիս' ամեն հայ իր հոգու խորքում լցվում է հպարտությամբ: Մեր բանակը անցել է դժվար ուղի' հանդիպելով տարբեր խոչընդոտների: Չկա այնպիսի հայ,որ չիմանա, թէ ինչ նշանակություն ունի հայոց բանակը: Դարերով թշնամիները փորձել են կոտրել հայ զինվորի կամքը,բայց ապարդյուն:
20-րդ դարի 1990-1994թթ հայերը անակնկալ հարված ստացան թշնամու կողմից: Կամավորական ջոկատները,որոմք հետագայում պետք է դառնային հայոց բանակի հիմքը,կարողացան ցույց տալ հայ քաջորդու բազուկի ուժը: Ամեն հայ տղա իր ծնված օրվանից ունի պարտք հայ ազգի նկատմամբ,որը վերադարձնելը ոչ միայն հպարտություն է, այլ պարծանք: Ես հպարտ եմ,որ տարիներ հետո պարտքս կատարելու եմ հաղթանակած բանակի շարքերում: Ես խոնարհվում եմ այն մարդկանց առաջ,ովքեր ներդրել են իրենց փոքրագույն ջանքերը մեր ապագայի համար:
Բագրատունյաց դասակ 2-րդ ջոկ
Հայկազուն Գարեգին Սարգսյան
Armenian Legion