Երբ ասում են, որ մարդիկ արտագաղթում են, քանի որ սոցիալական վիճակը լավ չի, ապա մի հավատացեք, քանզի արտագաղթում են լոկ այն բանի պատճառով, որ ՀԱՅՐԵՆԻՔՈՒՄ չեն տեսնում իրենց ու առավել հաճախ՝ իրենց երեխաների ապագան: Հայաստանում վիճակը չի կարող ավելի վատ լինել, քան արցախյան պատերազմի տարիներին էր, երբ համատարած խավար էր ու շատ ծանր սոցիալական վիճակ, բայց մարդիկ դիմանում էին, քանզի ստեղծված վիճակն ՕԲՅԵԿՏԻՎ էր, ժամանակավոր էր, կար պատերազմ, այն ավարտվելու էր ու ամեն ինչ կկարգավորվեր: Իսկ հիմա շատ պարադոքսալ մի վիճակ է, երբ տեսանելի չէ, թե երբ է դրական փոփոխություն նշմարվելու, այսինքն քաղաքացին իր ու իր ընտանիքի ապագայի տեսլականը չի տեսնում: Սա է խնդիրը
Զոհրապ Եգանյան