Միգուցե՞ ես լավ չեմ հասկանում՝
1.Կա՞ այնպիսի երկիր, որտեղ «ոչ ընդդիմությունը» այնքան թաքուն ու անցնցում է գողացել նախագահի աթոռը, որ այն զբաղացնողը դա չի նկատել ու միայն առավոտյան է նկատել, որ աթոռը տարել են...
2. Իշխանափոխությունը չարած՝ ի՞նչ ծրագիր է մշակվում, ո՞վ պետք է դա իրականացնի, Սերժ Սարգսյանի ու նրա մեծամասնության նշանակած «նոր» վարչապե՞տը....
3. Եթե ՀԱԿ-ը կառավարություն չի մտնելու, «Ժառանգությունը»՝ նույնպես, «ԲՀԿ» առաջնորդին պաշտոններ պետք չեն, ու՞մ համար է մշակվում ծրագիրը, որ ո՞վ եւ ինչպե՞ս իրականացնի...
4. Վարչապետի փոփոխությունը կառավարության փոփոխությո՞ւն է: Իրո՞ք...
Քաղաքագիտությունը գլուխը պատին է տալիս Հայաստանում տեղի ունեցողը հասկանալու համար, որովհետեւ դրանում ոչ ռացիոնալն է գտնում, ոչ լոգիկան, ոչ էլ քաղաքականը...
Ստյոպա Սաֆարյան