Կարծում եմ մտնում ենք նոր իրականություն , նոր դարաշրջան, այս Ուկրանյո զարգացումներով։
Կարծես ՆԱՏՈն պիտի մտնի Կիեվ, չնտրված իշխանության հրավերով, ու փաստորեն, Ռուսաստանն էլ մտած է Ղրիմ, այնպես որ երկրի բաժանումը պարզապես անկասեցնելու է…ու քիթ քթի տակ կստացվի անցյալ դարու Գերմանյո կիսված վիճակը…սակայն կարծում եմ, այլեվս կկասեցվեն Ռուսաստանի հետ հարցեր լուծելը աշխարհի այլ երկրներում, լինի Սուրյա կամ Պարսկաստան…ու կսկսեն երկու կողմերը ձեվավորել իրենց դիրքերը աշխարհի այս շրջաններում…
Մեզ, Հայերիս համար, նման բեվեռացած իրավիճակը ձեռք չի տալու, որով, մենք աշխարհացրիվ ժողովուրդ ենք, բոլորս ազգական ու բարեկամ, ու պետք է թույլ չտանք որ նման քաղաքական քայլեր մեզ Հայերիս բեվեռացնեն, ինչպես կատարվեց անցյալ դարում…Գոնե այդքան դասը պետք է սովորած լինենք…
Որպեսզի Հայ Ժողովուրդը Միասնական մնա, պետք է գիտակից իշխանություն ունենաք, անկախ լինենք մեր ռեսուրսներով, ու հիմնված չլինենք, գերիշխանություններից, լինի էներգետիկայի կամ այլ բնագավառերում, ու արտադրենք սեփական էներգյան, լինի արեվից, հոսող ջրից, քամուց եվ այլն…
Շտապել է պետք, որ Հայաստանը չստրկանա ու Ուկրանյո օրին չընկնենք…
Անժելա Բարսեղյան