լիդերակռիվ է, սակայն միևնույն է լիդերների ժամանակն անցել է, լիդերի երիտասարդացում չի լինելու, իսկ տարեց մարդկանց վիրավորելն արդեն հակամարդկային է: Առաջարկում եմ փոխել քաղաքական բառամթերքն ու հանրույթների քաղաքական դերակատարման ժամանակահատվածին վայել բանավեճեր ծավալել:
Թե չէ "...հանրության զգալի մասի համար արժեզրկելով իսկական արժեքները' դարձնում եք նրան իներտ: Շարունակությունն արդեն ինքնաբերաբար է ստացվում: Մտածող, տրամաբանող մարդն ընկնում է անորոշության գիրկը: Նա տեսնում է ներկայացվածի, մատուցվածի անարժեք ու սուտ լինելը, բայց և ինքնուրույն չի կարողանում գտնել իսկականը, արժեքավորը: Եվ ծնվում է հիասթափությունը, մեռնում է քաղաքացին, ձևավորվում է քաղքենին: Վերջինիս թվում է, թե ինքը հասկացել է պատմության փիլիսոփայությունը, որն ըստ իրեն' ամբողջովին խաբեությունների շարան է, և նույն սկզբունքով էլ ձգտում է իր կյանքը կարգավորել": Մեջբերումս Համլետ Դավթյանի "Պատմություն և չշմարտություն" աշխատությունից է:

 

Զարա Հովհաննիսյան