Ամեն տարի Կանանց միջազգային օրը դառնում է իսկական գեղեցկության և երաժշտության տոն: Վալենտին Յուդաշկինն ամեն տարի մարտի 8-ին Կրեմլի բեմում իսկական նորաձևության շոու է սարքում:
Այս տարի տոնի աստղն էր Անի Լորակը: Հատուկ նրա համար Յուդաշկինը պատրաստել էր շքեզ դեղին զգեստ՝ խորը բացվածքով: Բացվածքը էֆեկտիվ կերպով ընդգծում էր Լորակի շքեղ կուրծքը, իսկ նա իր հերթին ուրախացրեց հասարակությանը ոչ միայն իր տեսքով, այլև՝ նոր երգով: