Քանի գրողների միությունը էռոտիկա ու պոռնոգրաֆիա գրողներով գրոհված և դրանց կողմից գրավված է, մոռացեք, թե մենք կարող ենք Թումանյաններ, Տերյաններ, Իսահակյաններ և, առհասարակ, մտավորական գրողներ ունենալ․․․ Երբ մենք «հեռուստաեթերի մաքրման պահանջ» նախաձեռնությամբ Հանրային խորհրդում քննարկում էինք եթերի հարցը և օղորմածիկ Լևոն Անանյանը սկսեց ճառել բարոյականությունից, ցենզուրայից և եթերից անբարո երևույթների հեռարձակումը սահմանափակելուց, ես նրան հարցրեցի՝ իսկ դուք ՎիոլետԳրիգորյանատիպ երևույթներից արդեն մաքրել ե՞ք գրողների միությունը: Պապանձվեց, բան չուներ ասելու: Ի՞նչ ասեր, երբ իրենց սեռական օրգանները գովերգողներին պետական մրցանակներ են տալիս: Ի դեպ, դրանց պետական մրցանակի ներկայացնում է ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ կոչվածը: Ասածս ինչ է: Մշակույթի ոլորտում, շատ լուրջ սանիտարահիգիենիկ աշխատանքների կարիք կա: Ինչպես սննդի ոլորտն է վերահսկվում սանէպիդ կայանի կողմից, էդպես և պետք է ունենանք Սանէպիդ կայանք մշակույթի և հոգևոր սննդի համար: Ո՞վ է ասել, թե սննդի ոլորտում վերահսկողությունը պետք է, իսկ հոգևոր սնունդը, պետք է ազատ թողնվի, ամեն տեսակ անբարոյականի համար․․․Մարդու առողջությունը ենթադրում է նաև հոգևոր առողջություն և ուրեմն հոգևոր անվտագության խնդիր ունենք․․․ Էս հարցը մենք բարձրացրել էինք դեռ Հեռուստաեթերի մասով, ընթացք տրվեց, առաջարկների մի մասն իրականացվեց, բայց էս կարևոր կետը կարծես թե դեռ բաց է մնում: Այս հարցը պիտի պահել օրակարգում:
Զաքար Խոջաբաղյան