ԵՎ այսպես, վիճակը նետված է, Ռուբիկոնն անցած է... Ղրիմի ինքնավար հանրապետության Գերագույն Ռադան, ինչպես նաև Սևաստոպոլի քաղաքային խորհուրդը ընդունել են Ղրիմի անկախության հռչակագիրը: Ռադայում 100 պատգամավորներից անկախության օգտին քվեարկել է 78-ը և այժմ այս որոշումը պետք է հաստատվի ժողովրդական հանրաքվեի միջոցով, որը տեղի է ունենալու 5 օրից:

Եթե Կիևում նստողները արկածախնդիր մանյակներ չեն, ապա Ղրիմն անարյուն կանցնի Ռուսաստանին, իսկ եթե այնումաենայնիվ մանյակներ են, ապա Ղրիմը ու ոչ միայն Ղրիմը կանցնեն Ռուսաստանին հրով ու սրով:

 

 

Անդրանիկ Իսահակյան