Մի 10 օր առաջ կարծիք էի հայտնել, որ Ղրիմը լայն ինքնավարությամբ կմնա Ուկրաինայի կազմում, իսկ G8 Սոչիում այնուամենայնիվ տեղի կունենա, որտեղից կսկսվի մի նոր լայն գործընթաց նոր աշխարհակարգի ապագա կանոնների վերաբերյալ: Ուկրաինան գնում է դեպի ֆեդերալիզացիա ու դա բոլոր կողմերին ձեռնտու գործընթաց է:
Ղրիմի կարգավիճակի բարձրացման գործընթացը նաև վերաբերում է Ղարաբաղին, Մերձդնեստրովյան հանրապետությանը, Աբխազիային, ապագայում նաև թուրքական Քրդստանին:
Կարծես թե նոր միջազգային կարգավիճակ է ծնվում' միջազգային պրոտեկտորատի տակ հայտնվող վիճելի ինքնավար տարածքներ, որի երաշխավորները սկզբնական շրջանում կարող են դառնալ G8-ի երկրները: Որքան էլ տարօրինակ թվա շատերին, ԱՄՆ և Ռուսաստանը այս հարցում համախոհներ են, իսկ Եվրոպան սուբյեկտից վերածվում է օբյեկտի:
Ստեփան Դանիելյան