ԵՄ-ն ընդլայնում է Ռուսաստանի դեմ կիրառվող շանտաժի գործիքների տեսականին: էներգետիկ հարցերով եվրահանձնակատար Գյունթեր Օթթինգերը հայտարարել է, որ ԵՄ-ն կարող է կասեցնել «Հարավային հոսանք» նախագծի շուրջ բանակցությունները, որը շատ ծանր հարված կլինի ռուսաստանի առանց այն էլ ռեցեսսիայի մեջ մտած տնտեսության համար, ինչպես նաև աշխարհաքաղաքական նկրտումներին:
Ի սկզբանե Ռուսաստանը մեծ հույսեր էր կապում այս նախագծ հետ, որովհետև բացի տնտեսական առավելություններից, այն թուլացնում էր Ռուսաստանի կախվածությունը Ուկրաինայի գազատրանսպորտային համակարգից և ձերբազատում իր սպառողների հետ հարաբերություններում Ուկրաինայի միջնորդական դերից, որի համար պարտավոր էր վճարել:
Այնինչ ԵՄ-ն հիմա իրոք կարող է թույլ տալ իրեն նման քայլ, որովհետև այլևս Եվրոպայի համար ակտուալ չէ Ուկրաինայի գազատրանսպորտային համակարգի պես անվստահելի միջոնրդի անվստահության հարցը, որովհետև իշխանության եկած ընդդիմադիրները առաջին խոշոր քայլերից մեկը, որ ուզում են անել, դա այդ գազատրանսպորտային ՈՂՋ համակարգը Cevron կորպորացիային ԱՆՎՃԱՐ տրամադրելն է՝ Արժույթի Միջազգային Հիմնադրամի պահանջով, որի դիմաց ուկրաինային կտրր ֆինանսական աջակցություն՝ միլարդավոր դոլարների հասնող վարկի տեսքով:
Արդյունքում, Արևմուտքը արդեն ամբողջությամբ կվերահսկի գազատարների ցանցը ու Հարավային հոսանքի սկզբունքային անհրաժեշտություն չի լինի, դեռ մի բան էլ ավելի էժանով գազը կներկրի՝ Ուկրաինայի տարածքով անցնող գազի տրանզիտի յուրացման հաշվին:

 

 

Արմեն Հովսեփյան