«Զնաչոկով» «նժդեհական» ՀՀԿ-ն և նրա կողակից ՕԵԿ-ը այսօր պաշտոնապես իրենց վրա վերցրին մարտի մեկի հանցագործությունները պարտակելու գործը:
Բոլոր այն պատգամավորները, ովքեր դեմ քվեարկեցին Մարտի 1-ի հանձնաժողովի ստեղծմանը, ստանձնեցին պետական հանցագործության կոծկման պատասխանատվությունը:
Հասարակության հանդեպ գործած այս հանցագործությունը չունի վաղեմության ժամկետ:
Սերժ Սարգսյանը շարունակում է բարոյազրկել ՀՀԿ-ի բոլոր անդամներին, և դա կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ իշխանության ղեկին կլինի այս հանցավոր բռնապետական ռեժիմը:

 

 

Տաթևիկ Պողպատյան