Սեյրան Օհանյանն անակնկալ այց է կատարել զորամաս
Կիրակի օրը ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը վերկացից առաջ անականկալ այցելել է ՀՀ ԶՈւ զորամասերից մեկը: Այդ մասին գրել է նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը «Ֆեյսբուքի» իր էջում:
Նախարարը նախ հետևել է վերկացի ընթացքին, այնուհետև զինվորների նախաճաշին: Ստուգել է կիրակնօրյա հատուկ օրակարգը, զինվորների հանգստի պայմանները, զրույցների թեմաները, ծառայության կազմակերպման առանձնահատկությունները:
Նախարարն զրուցել է անձնակազմի հետ, ստուգել նաև պահակային ծառայությունը և տվել համապատասխան հանձնարարականներ: Զորամասերում օրակարգը կիրակի օրը հագեցած է հետաքրքիր և ժամանցային բազում միջոցառումներով, որոնց ընթացքում զինվորները ոչ միայն հանգստանում են, այլ նաև զարգացնում իրենց հատուկ և ընդհանուր գիտելիքներն ու հմտությունները:
Hayzinvor.am