Սիրիայում 13 գերեվարված միանձնուհիները ազատ են արձակվել

Սիրիական Մաալյուլի վանական համալիրի 13 գերեվարված միանձնուհիները ազատ են արձակվել և այս պահին ուղևորվում են դեպի մայրաքաղաք Դամասկոս:

Topnews.ru-ի փոխանցմամբ' միանձնուհիները ազատ են արձակվել, քանի որ Սիրայի իշխանությունները համաձայնել են բանտերից ազատ արձակել մոտ 150 կանանց:

«Ան-Նուսրայի ճակատ» խմբավորման գրոհայինները գերեվարել էին միանձնուհիներին նախորդ տարվա դեկտեմբերին և պատանդ էին պահում Յաբրուդ քաղաքում:

Միանձնուհիների ազատ արձակման գործողության մանրամասները չեն հրապարակվում:

 

 

Արման Գրիգորյան