Արդեն երկար ժամանակ է լուռ հետևում եմ Ուկրաինայում զարգացող
դեպքերին, որոնք ըստ իս հիշեցնում են մեր բոլորիս կողմից սիրված մանկական «Մոնոպոլիա» խաղը, որի ընթացքում, եթե լավ եմ հիշում, մեկը մյուսից տարածքներ է գնում, մեկ-մեկ էլ խաբում, գլուխը ուտում ու տարածքը պայմանավորվածությունով «վերցնում» ու քանի որ մանուկ էինք, ոչ մեկ չէր հարցնում. «Իսկ ինչ են ասում էտ տարածքի բնակիչները ու ինչքան վնաս կտան էտ բնակիչներին»:

Ինչի՞ հիշեցի էտ խաղը: Պատասխանեմ... Չգիտեմ ինչի, բայց ՈՒկրաինայում տեղի ունեցող դեպքերը իմ համար մեծական «Մոնոպոլիա» է, ու գիտեք որն է ամենահայտնի նմանությունը, այստեղ էլ են մեծական «խաղացողները» մոռացել մարդկային կյանքի, մարդու կարծիքի, ցանկության, իրավունքի մասին:

Հա հա: Մեկը կարող է ասել վերջին անգամ երբ է որևէ միջազգային պաշտոնյայի անունից լսել. «Եկեք չմոռանանք Եվրամայդանում զոհ գնացած 99մարդու մասին», «Ես դատապարտում եմ 99 մարդու կորուստը», «99 մարդ է զոհվել ու էտ հարցը դեռ պետք է բարձրացվի», «99 ընտանիք որբացավ»: Իհարկե բոլորդ կասեք. «ՈՉ»: Ապրեք, որ ասցիք, բա՞՞՞ Բա ինչի է արհամարհված մարդկային կյանքը՞՞ Ինչի է բոլորի ուշ ու մտքին միայն «Տիմոշենկոյի բուժվելը», «Յանուկովիչի ինֆարկտը», «Կլիչկոյի սիրուհին»՞՞՞՞
Հասկանում եք՞՞ Էն անմեղ մարդիկ ուղղակի կյանքից գնացին, որ էսօրվա անշնորհակալները նստեն վերը նշված թեմաներից խոսեն՝ մոռանալով իրենց երբեմնի գոյության ու կատարած սխրանքների մասին և որտեղ է ստեղ արդարությունը՞՞՞ Որտեղ է ստեղ երախտապարտ լինելու ունակությունը՞՞ հարգանքը՝ զինակցի, պայքարողի, պաշտպանի և վերջ ի վերջո հայրենակցի նկատմամբ: Պատասխան՝ ՉԿԱ:

Ինչի մասին է էսօր խոսում մամուլը՞՞ Պուտինը ասաց, Օբաման չասաց, Մերկելը մեջբերեց.... իսկ ուր էն այն ԶԼՄ-ների, որոնք, ժամանակ կար գլխավոր նյութերի բոլորի վերնագրերը դնում էին. «Մահացավ մարդ» ... Մոռացան՞՞՞ թե օգտակար չէ՞՞ պետք չէ՞՞ կյանքը առաջ է շարժվում՞՞՞ Կամ կսկսեն խոսել դրա մասին միայն Մահվան տարելիցին... ինչի՞՞ Միթե դա անսիրտոիթյուն չէ՞՞՞

Հարգելիներս վերջում ուզում եմ ասեմ. «Հարգելի Պուտին Օբամա, Մերկել, Կլիչկո, Տիմոշենկո, հիշեք էն մարդկանց, ում շնորհիվ դուք էսօր դարձաք կարևոր, ես կասեի նույնիսկ՝ «Ում կյանքի» շնորհիվ հանրությունը սպասում է ձեր մարդկային կորուստը մոռացած կարծիքներին:
Էսքանը:

 

 

Անկախ Հայաստան