Այս պահի դրությամբ ինչպեսև մինչ այդ Համակարգի մեջ գնում է պայքար իշխանական լծակների վերադասավորման համարը, պայքարի բուն պատճառը մեծ մասամբ անհայտ է, բայց սա որքանով որ էական է, այդքանով էլ ոչ: Այդ պայքարը ամենևին չի նշանակում, որ Համակարգը տապալվում է, բոլորովին հակառակը: Համակրգի մեջ պայքարը տանում են բոլորին հայտնի երկու թև՝ մեկը իշխանական լծակները պահելու համար, մյուսը իշխանական լծակների վերադասավորման համար: Եթե հաղթանակ տանի այն թև, որը պայքարում է լծակների վերադասավորման համար, դա ամենևին չի նշանակում, որ Համակարգը տապալվելու է, բոլորվին հակառակը: Քանզի Համակարգի մեջի պայքար տանող երկու թևն էլ ամենևին չեն հիմնվում քաղաքացու պահանջի և ակնկալիքի վրա, մի թև անտեսում է քաղաքացուն և ժողովրդին ինչպես միշտ, մյուսը քաղաքացու պահանջի պատրվակը օգտագործում է սեփական օրակարգ ձևավորելով հակառակ թևի դեմ պայքարը մղելու համար:
Իսկ իրականում, երկու թևն էլ ուղակի անում են ամեն ինչ միայն ու միայն Ռուսաստանի իշխանություներից աջակցություն ստանալու համար, մի թև ի դեմս Սերժ Սարգսյանի ՄՄ անդամակցելու իր միանձնյա որոշումով, մյուսը ի դեմս այսպես կոչված ոչիշխանական կուսակցություների, ՄՄ անդամակցելու որոշումը անվանելով այլևս այլընտրանք չունեցող և անբեկանելի, որպես հիմնավորում մեջբերում եմ՝
«Հասկանալի է, որ Մաքսային միությանը Հայաստանի անդամակցումն այլևս անշրջելի է» Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթը 01.03.2014թ.
«Ռուսաստանը պետք է լրջորեն վերաբերվի իր հարևանների ներքին քաղաքական ընտրությանը» Վարդան Օսկանյան 08.03.2014թ.
Այս երկու հայտարարություները, ոչ այլ ինչ են քան քաղաքական շահարկում Ռուսաստանի իշխանություներին ի դեմս Վլադիմիր Վլադիմիրովիչի, առ այն, որ Համակարգի այս թև, ոչ պակաս լոյալ է լինելու Ռուսաստանի իշխանություներին, ուղակի մի քիչ ավելի ներկայանալի դեմքով: Թե ով է այդ դեմքը, իմ համար իրականում, այլևս էական չէ:

Գործընթածը ի դեպ ունի նաև հստակ ժամկետրներ: Մի անգամ չէ, որ ասել եմ ՄՄ անդամակցելու որոշման հետ համատեղ, փոխվել են որոշ մարդկանց համար Հեղափոխություն, որոշ մարդկանց համար Իշխանափոխություն, որոշ մարդկանց համար էլ Համակարգափոխություն անելու բոլոր deadline-րը, էլ չեմ ասում այն, որ ընդհանրապես փոխվել է Հայաստանի յուրականչյուր քաղաքացու deadline-ը Հայստանում մնալ-չմնալու մտորումների շուրջ: Եթե մինչ այդ ընդդիմադիր քաղաքական ուժերը և միավորումները, նախատեսում էին իշխանափոխության իրագործման ստարտը տալ 2017թ. համապետական ընտրություներին, ապա այլևս դրա հնարավորությունը չկա: Սակայն նույն ձև փոխվել են համակարգի իշխանական լծակների համար վերադասավորման պայքարող թևի deadline-ը: Այսօրվա դրությամբ այդ deadline-ը, թե Համակարգի մեջի պայքար տանող թևի համար, թե հենց Համակարգի դեմ պայքարող քաղաքացու համար, սահմանվում է 2015թ. սահմանադրական բարեփոխումներով: Սա Համակրգի և սովորական պայքարող քաղաքացու միակ նմանությունն է, և ի դեպ հենց այս նմանությունը պետք է փորձի օգտագործել Համակարգի դեմ պայքարող քաղաքացին, ինչը ի դեպ արդեն իսկ անում է լծակների վերադասավորման համար պայքարող թևը: Եվ հենց սա է նաև գլխավոր պատճառը, որ համար մեկ թիրախը վարչապետի պաշտոնն է, մի կարևոր շեշտադրում ամենևին կարևոր չէ վարչապետացուի անձը:

Հ.Գ. Վերը շարադրվածը գրեցի նրա համար, որ ևս մի անգամ հստակ ֆիքսեմ իմ դիրքորոշումը:
Նախ ասեմ, որ իմ համար, սկզունքային խնդիր է այն, որ որքան էլ վատ բան չկա վերաշարադված գործընթածի մեջ, սակայն եթե այս գործընթածը պսակվի հաջողությամբ, սա չի լինելու ոչ Հեղափոխություն, ոչ Իշխանափոխույթուն, ոչ էլ անգամ Համակարգափոխություն, քանզի կոնկրետ այս հարցում արդեն, իմ համար շատ կարևոր են անձերը:
Երկրորդը, ինձ պետք չէ, դրսից և ամենևին կապ չունի, որ ուժային կենտրոնից աջակցություն ստացած, ոչ Հեղափոխություն, ոչ Իշխանափոխություն, ոչ էլ եսիմ ինչ:
Սա ըստ իս, կարա լիքը մարդ լինի, որ համաձայն չի լինի իմ հետ, բայց դա դեռ չի նշանակում, որ այդ մարդիկ իրավացի են, և ես պետք է զոհեմ իմ սկզբունքները:
Եվ ևս մի անգամ շեշտում եմ, որ բուն այս գործընթածի մեջ իմ համար, վատ բան չկա, և ես չեմ պատրաստվում պայքարել դրա դեմ, թե ինչ եմ պատրաստվում անել, որ իրականանա Հեղափոխությունը, դեռ չեմ բացահայտում, ու դժվար էլ բացահայտեմ:
Բայս ըստ իս Հայաստանին այս պահին, անհրաժեշտ է՝ Երկրորդ ուժ, որը ըստ իս պետք է լինի քաղաքացիական դաշտի լայն, միասնական, բոլոր անձնական խնդիրները և վերապահումները մի կողմ դրած քաղաքացիների միավորում, Միասնական Քաղաքացիական Ճակատի նման մի բան: Որի անելիքը այս պահի դրությամբ, պետք է լինի երկու բան.
Առաջինը, ժամանակին համահունչ, բայց անտեսելով deadline-րը միայն ու միայն քաղաքացու շահից բխող սեփական օրակարգ ձևավորելը, և այն համակարգին պարտադրելը: Այսպես ասած՝ կամ խաղի սեփական կանոները պարտադրի, կամ էլ ինչը ավելի ողջունելի կլինի, փոխի խաղի կանոները:
Եվ երկրորդը, Հեղափոխության նախապատրաստում և իհարկե իրագործում:
Ու մի շատ շատ կարևոր պայման, այս ճակատը պետք է լինի մաքսիմալ ռադիկալ իր մոտեցումներում, կամ եթե կուզեք մաքսիմալ արկածախնդիր միայն այսպես այն կարող է հասնել հաջողության:

 

Նավակ Ճոճողը