Տիգրան Խզմալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Մարտի 1-ին ծաղիկներ էինք դնում զոհերի հիշատակին Մյասնիկյանի պատվանդանին, մեկ էլ նկատեցի ինչ որ լարվածություն փողոցի եզրին: Կոմայգու մարմնավաճառ աղջիկն էր մոտեցել, ուզում էր ժողովրդի հետ նույնպես ծաղիկ դնել արձանի քարերին: Ոստիկանները թույլ չտվեցին, երեւի պարկեշտության մասին իրենց պատկերացումներից ելնելով: Այդ օրը մեր երկրի հարյուրավոր «քաղաքական գործիչներ» այնտեղ չեկան, եկել էր մի քանի հարյուր քաղաքացի ու այդ թվում այս աղջիկը, որին չթողեցին: Երբ լսեք, որ քաղաքականությունը պոռնկություն է' մի հավատացեք: Պոռնիկը վաճառքի է հանում միայն այն, ինչ իրեն է պատկանում' սեփական մարմինը, իսկ քաղաքական որոշ «գործիչներ վաճառում են այն, ինչն իրենցը չէ' ժողովրդի հույսը, հավատը, վստահությունը: Այսօր' մարտի 8-ին, հիշեցի այս պատմությունը»:

 

Տիգրան Խզմալյան