Շատ աղջիկներ տարակուսում են, թե ինչպիսի՞ զուգընկեր են ցանկանում ունենալ, եւ չեն
կարողանում կողմնորոշվել: Ուստի, այս թեստը ձեզ կօգնի ավելի լավ հասկանալ, թե ի՞նչ
ես ուզում եւ ի՞նչ է պետք փնտրել:


1. Կա այնպիսի կարծրատիպ, որ տղամարդը պետք է տարիքով ավելի մեծ լինի, դա
նշանակություն ունի՞ ձեզ համար:
1. Այո 1
2. Այո, նա պետք է մեծ լինի տարիքով, բայց ոչ այնքան, որ սերունդների տարբերություն
լինի: 2
3. Ձեզ դուր է գալիս, երբ տղամարդը բավականաչափ մեծ է լինում կնոջից: 3


2. Ձեր սիրելին ֆուտբոլի մեծ սիրահար է, դուք կկիսե՞ք նրա նախասիրությունը:
1. Ոչ 1
2. Երբեմն 2
3. Դուք հաճույքով կիսում եք նրա բոլոր նախասիրությունները: 3


3.Դուք պետք է կայացնեք կարևոր որոշում, կխորհրդակցե՞ք ձեր զուգընկերոջ հետ:
1. Միայն այն դեպքում, եթե դա վերաբերի մեզ երկուսիս: 2
2. Կարևոր պահերին դուք միշտ կխորհրդակցեք նրա հետ: 3

3. Դուք սովոր եք կարևոր որոշումները միայնակ կայացնել: 1


4.Եթե որոշեք բաժանվել նրանից, ինչպե՞ս դա կանեք:
1. Առանց սկանդալի դժվար թե գործը գլուխ բերեմ: 1
2. Խաղաղ ձևով կբաժանվեմ: 2
3. Առանց արցունքների պարզապես անհնարին է: 3


5. Երբևէ սիրահարվե՞լ եք ձեր ուսուցչին կամ դասախոսին:
1. Այո 3
2. Այո, բայց դա ոչ թե սեր էր, այլ պարզապես հրապուրանք: 2
3. Ոչ 1


6. Ինչպե՞ս կնշեք ձեր ծննդյան օրը, եթե լինի հոբելյան:
1. Երկուսի համար ընթրիք կկազմակերպեմ ռեստորանում: 3

2. Կհրավիրեք ձեր բոլոր ընկերներին և մեծ խնջույք կկազմակերպեք: 2

3. Նեղ շրջանակում կնշեք: 1


7.Նշված մասնագիտության տեր մարդկանցից ո՞վ է ձեր մոտ ամենից շատ էմոցիաներ
առաջացնում:
1. Ոստիկան 2
2. Դատավոր 3
3. Հարկային տեսուչ 1


Պատասխաններ՝


(7-11 Միավոր)
Ձեզ հարկավոր է այնպիսի տղամարդ, ում ամբողջ ուշադրությունը կգրավեք միայն Դուք:
Դուք պարզապես չեք հանդուրժի Ձեր կողքին այնպիսի մեկին, ով պատրաստ չէ Ձեր
կամակորությունները հանդուրժել կամ Ձեր հոգսերը հոգալ: Սակայն, պետք չէ մոռանալ,
որ տղամարդիկ էլ ունեն զգացմունքներ և պահանջներ… Ստանալով ուշադրություն և
հոգատարություն մի մոռացեք նաև փոխհատուցել այդ ամենը' հակառակ դեպքում մեծ է
հավանականությունը հայտնվելու դատարկ տաշտակի առաջ:


(12-16 Միավոր)
Ձեզ հետաքրքրում է մարդկային բնույթը: Դուք փորձում եք հասկանալ և ինչու ոչ նաև
բացահայտել տղամարդկանց: Կարելի է ասել, որ դուք մարդկանցից լավ եք գլուխ հանում,
այդ իսկ պատճառով շատ տղամարդկանց սրտեր եք գրավել: Իսկ ի՞նչ է ձեզ պետք: Ձեր
ուշադրությունը չի կարող գրավել դատարկագլուխ «Կազանովան»' նա պարզապես
անհետաքրքիր կթվա: Ձեզ հարկավոր է խելացի, բանիմաց, հետաքրքիր տղամարդ: Ոչ
ստանդարտ ապրելակերպով և սովորություններով: Նա ձեզ համար կդառնա անվերջ
հետազոտությունների «օբյեկտ»: Եթե դուք հանդիպեք այդպիսի տղամարդու, ապա
շնորհավորում եմ երկուսիդ էլ' հանուն նրա դուք պատրաստ կլինեք ամեն ինչի:


(17-21 Միավոր)
Ձեր իդեալը «սուպերմենն է», ով ունի լավ արտաքին, խելացի է, հումորով: Նա
պարզապես կարդում է Ձեր մտքերը և իրագործում Ձեր բոլոր երազանքները: Տարօրինակ
չէ, որ Դուք նրան դեռ չեք գտել, բայց համաձայն Ձեր բնավորության՝ դուք շարունակում
եք Ձեր իդեալի որոնումները: Չեմ ասի, որ այդպիսի տղամարդիկ պարզապես գոյություն
չունեն, որովհետև հոգուս խորքում ես ինքս հավատում եմ նրանց գոյությանը: Սակայն,
պետք է նաև մի փոքր իրատես լինել և հասկանալ, որ միգուցե երբևէ չհանդիպեք նրան:
Փորձեք Ձեր երկրորդ կեսին գտնել իրական, այլ ոչ թե երազների աշխարհում: