Այսօր ձեզ կներկայացնենք մի քանի վարժություն, բայց ոչ սովորական, այլ սեքսուալ վարժություններ: Կարիք չկա զարմանալու, քանի որ սեքսը մնում է մարդկանց կողմից ամենաքիչ ուսումնասիրված գիտությունը:
Սեքսի ստանդարտ դիրքերի ժամանակ աշխատում են ավելի քիչ մկաններ, ապահովվելով միօրինակություն:
Գոյություն ունեն մեթոդներ, որոնք կօգնեն տիրապետել ձեր մարմնին լիարժեքորեն:
Տրամադրեք այս վարժություններին մի փոքր ժամանակ և անպայման կլսեք . « Դու իդեալական ես»:
Ի դեպ, սիրելի կանայք, այս վարժությունները կատարել է նաև անզուգական Մերլին Մոնրոն:
Փուլ առաջին
№1
Վարժությունը սկսելուց առաջ պարկեք հարթ մի տեղ փորի վրա: Սակայն, երբ յուրացնեք այս վարժությունը, այն կարելի է այն կատարել անգամ աթոռին նստած կամ մետրոյի մեջ:
1. Հատակին պառկած դեմքի դիմաց խաչեք ձեռքերը և դրեք ճակատին:
2. Ձգեք նստատեղն այնքան ուժեղ, որքան կարող եք: Պահեք 5-10 վայրկյան այնուհետև թուլացրեք:
3. 10 անգամ անելուց հետո միացրեք նաև փորի մկանները, այդ ժամանակ արդյունքը ավելի մեծ կլինի:
Օրեկան 5-10 անգամ կատարեք այս վարժությունը:
№2
Երբ առաջին վարժության կատարումը կդառան էլեմենտար, կարող եք կատարել այն ամենուր և ժամանակ տրամադրելով ներքին մկանները մարզելուն:
Լարեք և թուլացրեք հեշտոցի մկանները, այնպես կարծես պահում եք մեզը: Այս դյուրին վարժությունը որքան շատ անեք այնքան դրական կազդի ձեր սեռական կյանքի վրա:
№3
Այս վարժությունը կատարելու համար հարմար կլինի նստել բազկաթոռին հենված մեջքով այնպես, որ տեսանալի լինեն որովայնային մկանները: Ձգեք որովայնը և նայեք, թե ինչ ուժով սեղմվելու դեպքում է տալիս լավագույն արդյունքը' հարթ որովայն, առանց ավելորդությունների: Ձեզ դո՞ւր է գալիս: Ուրեմն հիմա այդպես սեղմած կատարեք նաև առաջին երկու վարժությունները և կտեսնեք, թե որքան արագ կսկսեն բացահայտվել ձեր մարմնի իսկական հնարավորությունները:
№4
1. Պառկեք հատակին դեմքով ներքև և ձեռքերը մարմնի ուղղությամբ հանգիստ թողեք:
2. Մեջքի մկանները ձգելով բարձացրեք իրանը և գլուխը թեքեք այնքան, որ տեսնեք առաստաղը:
3. Դանդաղ իջեք: Օրեկան 3 անգամ այս վարժությունը կատարելով դուք կունենաք ճկուն մարմին:
Փուլ երկրորդ
№1
1. Նստեք հատակին, ոտքերը ձգեք, ձեռքերը ծնկներին:
2. Ձգեք նստատեղն այնպես, որ նրա օգնությամբ կարողանաք հատակի վրա առաջ շարժվել: Շարժման ընթացքում թեթև ծալեք ծունկը, բայց նորից ուղղեք ամեն շարժումից առաջ:
Այս վարժությունը միայն մկանների ամրացման համար չէ, այլև ազդրերի և նստատեղի ավելորդ ցելյուլիտից ազատվելու:
№2
1.Ելման դիրք ընդունեք. ոտքերը ուսերի լայնությամբ, հենվեք կրունկների վրա:
2. Թեքեք ոտնաթաթերը ներս, հետո հակառակ ուղղությամբ: Կատարեք վարժությունը 7 անգամ:
3. Ապա տեղափոխվեք թաթերի վրա և կրունկները թեքեք ներս և հակառակ ուղղությամբ: Կատարել 7 անգամ:
Այս վարժությունը գուցե տարօրինակ թվա, սակայն այս սա հետևանքով ձգվում են գոտկատեղի ներքին մկաններ. հասկանալի է թե որքան կարևոր է դա:
№3.
1. Հենված կանգնեք պատին, այնպես որ կրունկները, նստատեղը և մեջը հպվեն պատին:
2. Սեղմեք նստատեղն այնպես, որ առաջ գա և հեռանա պատից:
3. Մնացեք այդ դիրքում 5-10 վայրկյան և նորից ընդունեք ելման դիրք:
Կրկնեք 3 անգամ:
Լոնդոնում սկվել է ֆիթնես դասընթաց, որը մեծացնում օրգազմի հաճախականությունը, ինտենսիվությունը և որակը:
Մարմնամարզության սկզբում մասնակիցները թուլանում են և պատկերացնում իրենց մարզիչի հանձնարարած իրավիճակում, կապված էմոցիոնալ գայթակղության հետ: Ապա դասը կենտրոնանում է սիրային քնքշանքների տարբեր փուլերի վրա: Այդ հատուկ վարժությունները օգնում են տղամարդկանց երկարաձգել ակտը, իսկ կանանց' ապրել բազմաթիվ օրգազմներ:
Պարապունքի վերջին փուլում սեռական ակտի տարբեր շարժումների ուսուցումն է: Այդ տեխնիկան կոչվում է F.A.S.T.E.R (հապավումը թարգմանվում է Ճարպկություն, Ամրություն, Վարվեցողություն,Դիմացկունություն և Ռիթմ): Այն օգնում է մարզել այն մկանները, որոնք աշխատում են սեքսի ընթացքում :
Նոր մարմնամարզության հեղինակ Ռիչարդ Հիլթոնը հավաստում է, որ իր դասընթացն իրական հնարավորություն է առանց մեծ ջանքեր թափելու սեռական կյանքը լավացնելու համար: Նրա խոսքերով դասընթացներին հաճախող կանանց մեծամասնությունը առաջին անգամ է զգացել բազմաթիվ օրգազմների հաճույքը:
Նրա այցելուները հաստատում են, որ իրենց սեռական կյանքը միանգամայն լավացել է և սեռական ակտիվությունն էլ բարձրացել է:
Քանի որ Հայաստանում դեռ նման դպրոցներ չկան, հարկ է մարզվել տանը: Եթե ձեզ համար կարևոր է առողջ սեռական կյանքը ապա սկսեք հենց այսօրվանից: