Վտանգավո՞ր է: Ի՞նչ անել, եթե դու դեռ պատրաստ չես, իսկ ընկերդ ուզում է սեքսով զբաղվել: Ի՞նչ հնարավոր հետևանքներ կարող է ունենալ վաղաժամ սեռական կյանքն ու ի՞նչ խորհուրդ են տալիս մասնագետները. օգնության է հասնում «Ես Girl»-ը:
Վտանգավո՞ր է: Ի՞նչ անել, եթե դու դեռ պատրաստ չես, իսկ ընկերդ ուզում է սիրով զբաղվել: Ի՞նչ հնարավոր հետևանքներ կարող է ունենալ վաղաժամ սեռական կյանքն ու ի՞նչ խորհուրդ են տալիս մասնագետները. օգնության է հասնում «Ե՞ս Yes!»-ը:
Նրանք, ովքեր ասում են, թե մինչև չափահաս դառնալը սեռական հարաբերություն ունենալը վտանգավոր է առողջության համար, սխալվում են կամ պարզապես ստում: Բայց, համենայնդեպս, նրանց զգուշավորության մեջ ճշմարտության հատիկ կա: Քննենք հերթականությամբ:
Տղաների համար ավելի հեշտ է. սեռական առաջին հարաբերությունը նրանց օրգանիզմում փոփոխություններ չի առաջացնում և վնասակար չէ, եթե պատահական սեռական հարաբերության ժամանակ օգտագործեն պահպանակ, հակառակ դեպքում' մեծ է ՁԻԱՀ-ով կամ վեներական հիվանդություններով վարակվելու հավանականությունը: Տարիքն այստեղ կապ չունի: Աղջիկների համար տարբեր հիվանդություններով վարակվելու վտանգից բացի, կա նաև անցանկալի հղիության խնդիրը, որն իր հերթին հղիության արհեստական դադարեցման' աբորտի հարց է առաջացնում' մեծացնելով մանկան և մայրերի մահացության թիվը: Սեռական առաջին հարաբերությունն աղջկա համար շատ ավելի լուրջ իրադարձություն է, քան տղայի համար: Եթե ամեն բան լավ է ընթանում, ապա «առաջին անգամվա» ֆիզիոլոգիական հետևանքը կուսաթաղանթի պատռվելն է: Հաճախ դա ուղեկցվում է ցավի զգացումով և արյունահոսությամբ: Հենց այդ ժամանակ էլ աղջիկը կարող է հղիանալ: Բացի դրանից, մինչև 16 տարեկանը աղջիկների մոտ խոնավացում չի լինում, ուստի և ներթափանցումը կարող է վնասվածքներով լինել և վերջանալ հեշտոցի պատերի պատռվածքով:
Աղջիկների մոտ վաղաժամ սեռական հարաբերությունը հաճախ հանգեցնում է տհաճությունների, եթե տղան առաջին անգամ կոպտություն է ցուցաբերում: Սեռական հարաբերության հարցում շտապել խորհուրդ չի տրվում:
Անչափահասներին խորհուրդ չի տրվում սեռական հարաբերություն ունենալ, քանի որ կանացի սեռական օրգանները և օրգանիզմն ամբողջութամբ կազմավորված, պատրաստ չեն դրան, և դա նաև լուրջ վտանգ է հնարավոր հոգեբանական հետևանքների առումով: Համաձայնվում ես նրա հետ մտերմիկ հարաբերություն ունենալ, որովհետև սիրում ես և կարծում, թե դա ընդմիշտ է: Եվ չես էլ մտածում, որ վաղը ձեր հարաբերություններում ամեն բան կարող է շեշտակի փոխվել: Դրա համար երբեք պետք չէ արագացնել իրադարձությունների ընթացքը կամ վախենալ միակ կույսը լինելուց: Առաջին հարաբերությունը չպետք է ցավոտ լինի ո՛չ բարոյապես, ո՛չ ֆիզիկապես:
Աղջիկները սեռական հարաբերությունն այլ կերպ են ընդունում, քան տղաները, ինչը հաճախ հանգեցնում է վեճերի: Ո՞րն է խնդիրը:
Տղաների համար սեռական հարաբերությունը կպչուն միտք է, գրեթե կյանքի նպատակ: Ինչո՞ւ: Նրանց մոտ 13-14 տարեկանում հորմոնային «պայթյուն» է սկսվում, որը ձևավորում է մարմինն ու փոխում գիտակցությունը: Արյան մեջ տղամարդու հորմոնի խտության մակարդակը կտրուկ աճում է. ի դեպ, դա տեղի է ունենում միշտ, օրեցօր, այդ թվում' նաև երազում: Այդ շրջանում տղաներն ապրում են այդ մտքերով ոչ թե այն պատճառով, որ վատն են, այլ որովհետև այլ կերպ չեն կարող: Իմիջիայլոց, տղայի հեղինակությունն ընկերախմբում որոշվում է' կո՞ւյս է նա, թե՞ ոչ, և քանի՞ աղջիկ է եղել նրա կյանքում: Հասկանալի է, որ նման իրավիճակում աղջիկը դառնում է պարզապես նպատակին հասնելու միջոց: Իսկ նպատակը պարզ է. որքան շատ, այնքան լավ:
Աղջիկների համար նույնպես հեշտ չէ: Նրանց օրգանիզմում հորմոնները փոթորկի պես արտադրվում են 28 օր պարբերականությամբ, երբ մոտենում են ամսականները և առաջացնում տրամադրության կտրուկ անկումներ: Եվ ընդհանրապես, կնոջ օրգանիզմի համար սեքսն առաջնահերթ կարևորություն չունի: Աղջիկները սեռական հարաբերությունն ընդունում են որպես հաճույքի մի տեսակ, ինչպես, օրինակ, գեղեցիկ զգեստ գնելը, դրա համար հեշտությամբ կարող են հրաժարվել դրանից: Իսկ եթե համաձայնում են սեռական հարաբերություն ունենալ, ապա դա սիրած էակի նկատմամբ եղած մեծ վստահության դրսևորում է, ինչը երբեմն տղաները հաշվի չեն առնում և հոգեկան ծանր ապրումներ են պատճառում աղջիկներին:
Տղաները, ովքեր հավատում են, թե աղջիկներին դուր է գալիս, երբ իրենց ուժով են տիրում, սխալվում են:
Սեքսը միայն հաճույք չէ: Դա զգացմունքների արտահայտում է և պատասխանատվություն' զուգընկերոջ և քեզ համար: