Արևմուտքը ցանկանում է ազատվել ռուսական կախվածությունից. տեսականորեն հնարաավոր է, գործնականում' ոչ:
Ուկրաինական ճգնաժամի համատեսքում Արևմուտքի մի շարք գործիչներ փորձում են ելքեր գտնել ռուսական կախվածությունից դուրս գալու և դրանով իսկ ռուսներին ճնշելու ուղղությամբ: Շատերի կարծիքով այսօր ԵՄ-ն և Ուկրաինան չեն կարողանում Ռուսաստանին համարժեք հակահարված հասցնել հենց միայն այն պատճառով, որ գտնվում են լուրջ էներգետիկ կախվածության մեջ Ռուսաստանինց: Մասնավորապես նման կարծիք է հայնտել ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի խոսնակ, հանրապետական կուսակցության ամենաազդեցիկ դեմքերից մեկը' Ջոն Բեյները: Վերջինիս կարծիքով ժամանակն է, որ վերջ դրվի ԱՄՆ-ի դաշնակիցների կախվածությանը ռուսական գազից: Բեյները համոզմունք է հայտնել, որ եթե ԱՄՆ-ն չեղյալ հայտարարի իր հեղուկ գազի (LNG) արտահանման վրա դրած արգելքը և սկսի գազ արտահանել Եվրոպա, ապա դա հնարավորություն կստեղծի մեղմել Ռուսաստանից կախվածության հանգամանքը: Ոչ մի կերպ չեմ ուզում կասկածի տակ դնել այս կոնգերսականի պրոֆեսիոնալիզմը և գիտելիքների առկայությունը, այնպես որ սա կկոչեմ ոչ թե դեմագոգիայի դրևորում, այլև պոպուլիզմ, որի նպատակն է նսեմացնել Օբամայի վարած արտաքին քաղաքականությունը' դրանով իսկ ուղղակիորեն նպաստելով սեփական, կամ էլ կուսակցության վարկանիշը բարձրացնելուն:
Նախ սկսենք նրանից, որ ԱՄՆ-ն օբյեկտիվորեն չունի այդ հնարավորությունը: Ըստ Միջազգային էներգետիկ գործակալության (International Energy Agency) տվյլաների, ինչ խոսք, Միացյալ նահանգներում իրոք գազի ադրյունահանման տեմպերը բավական արագ են զարգանում (խոսքն ի դեպ սլանցային գազի արդյունահանման մասին է), բայց ոչ այնքան արարգ որպեսզի հնարավոր լինի դա այսօր արտահանել: Բանն այն է, որ հենց նույն, վերընշված հեղինակավոր գործակալության տվյալների համաձայն, ԱՄՆ-ն կկարողանա ապահովել իր ներքին պահանջարկը ոչ շուտ քան 2020թ-ը, իսկ դրանից հետո նոր կարող է սկսել էներգիա ներկրող երկրից դառնալ էներգիա արտահանող երկիր: Իսկ այդ համատեսքտում նշեմ, որ կայուն արտահանում և աճ ապահովելու համար էլ դեռ անհրաժեշտ կլինի զարգացնել համապատասխան ենթակառուցվածքներ, որոնք դեռևս բացակայում են:
Հիմա խոսենք այ դ տարբերակի տեսական հնարավորության մասին: Բանն այն է, որ ԱՄՆ-ի հեղուկ գազը որպես այդպսին բավական թանկ է, (LNG) իսկ դրա արտահանումը առավելևս: Այլ կերպ ասած այն չի կարող առայժ մրցունակ լինել ռուսական գազի հետ, իսկ երկրները, ի դեմս այս դեպքում ԵՄ-ի և Ուկրաինայի, չեն կարող մի կողմ դնել բոլոր տնտեսագիտական,ռացիոնալ հաշվարկները և Ռուսաստանին հակառակ գնել շատ ավելի թանկ գազ. Դա պարզապես ուղղակիորեն կանդրադառնա այդ երկրների արտադրողների, արդյունաբերողների մրցունակության անկման վրա, որն էլ իր հերթին կհանգեցնի այդ երկրներում տնտեսական ճգնաժամի: Այլ կերպ ասած դա կարճաժամկետ հեռանկարում հնարավոր չէ:
Հետո, ո՞վ է ասում, որ ԱՄՆ-ի արդունաբերական սեկտորը և հասարակ քաղաքացիների կհամաձայնեն Վաշինգտոնի այդ տեսական որոշման հետ: Տեսեկ ԱՄՆ-ում իզուր չէ, որ այսօր լուրջ արգելքներն կան, որոնք սահմանափակում են տեղական գազի արտահանումը: Այսօր այս էժան գազը թույլ է տալիս ԱՄՆ-ի տնտեսությանը մի փոքր շունչ քաշել, վերականգնվել և կարողանալ իր մրցունակությունն ապահովել աշխարհում և մասնավորապես արագ զարգացող մի շարք երկրների շրջանում: Իմաստ չունի թերևս ասելու, որ եթե ԱՄՆ-ն սկսի ինտենսիվ կերպով գազ արտահանել (չնայած պետք է կրկին նշել, որ այդ գազը միևնույնն է գնորդ չի ունենա) կառաջանա գազի դեֆիցիտ, որն էլ, պարզ շուկայական հաշվարկներից ելնելով, կառաջացնի գազի գնի տատանումներ, ասել է թե գազը կթանկանա ներքին սպառողի համար: Կարճ ասած մեկ այլ տնտեսական ճգնաժամ էլ կառաջանա ԱՄՆ-ում:
Ասածս այն է, որ նման ֆուտուրիստական ծրագրերը արդիական չեն: Ի վերջո այս գաղափարը չի էլ կարող ի կատար ածվել ժամերի, օրերի կամ էլ ամիսների ընթացքում: Դա գործնականում հնարավոր չէ: Այնպես, որ Ռուսական գազից հրաժարվելու օբյեկտիվ հնարավորություն Եվրոպան այսօր չունի: Միանգամայն այլ է, եթե սկսեն ենթադրենք մշակել ռազմավարական, երկարաժամկետ ծրագիր Ռուսաստանից կախվածության նվազման ուղղությամբ' հենց նույն ԱՄՆ-ի վրա հուս դնելով: Բայց ԱՄՆ-ից զատ կան այլ երկրներ, որոնք ևս կարող էին դառնալ այլընտրանք ռուսական գազին:
Առաջինը Իրանն է: Երկիր ում հետ, մասամբ հրեական ազդեցության պատճառով, համառորեն չեն ուզում լեզու գտնել Արևմուտքում: Այ եթե կարողանային լեզու գտնել Իրանի հետ, կկարողանային միջնաժամկետ հեռանկարում դիֆերսիֆիկացնել իրենց էներգիայի աղբյուրները: Իսկ մեկ այլ երկիր կարող է հանդիսանալ Քաթարը, որը համարվում է աշխարհում հեղուկ գազի արտահանող առայժմ խոշորագույն երկրներից մեկը: Այս երկրից ԵՄ-ն այժմ էլ գազ ներկրում է, բայց ինչն է խանգարում, որ բանակցեն դրա ծավալները մեծացնելու ուղությամբ: Ի վերջո ինչու՞ չեն բանակցում Նորվեգիայի հետ, որը այժմ էլ հանդիսանում է ԵՄ երկրների համար էներգակիրների խոշորագույն մատակարար: Թող բանակցեն և մեծացնեն ծավալներն այդ ուղղությամբ ևս:Ինչևէ, սա Արևմուտքի գործն է: Ինչպես ուզում են թող ազատվեն ռուսական կախվածությունից, բայց մի բան ակնհայտ է, որ կարճաժամկետ հեռաննկարում դա հնարավոր չէ' նույնսիկ վերընշված պետությունների հետ համագործակցությունը զարգացնելով: Հետո այստեղ կա ևս մեկ հանգամանք, որը ևս պետք է հաշվի առնել:
Արևմուտքում կարծում են, որ եթե իրենց երկրները կարողանան Ռուսաստանի կախվածությունից ազատվել և այդուհանդերձ չգնել Ռուսաստանից նավթ և գազ, ապա այդ երկիրը կկանգնի տնտեսական ճգնաժամի առջև: Գիտեք ինչ, անկասկած, ԵՄ-ն Ռուսաստանի համար ամենաձեռնտու գործընկերն է. այս երկրները հա´մ գնում են «ապրանքը» համեմատաբար ավելի թանկ գնով, հա´մ էլ հանդիսանում են «պարտաճանաչեն վճարողներ»: Բայց այնպես չէ, որ աշխարհը բաղկացած է միայն Եվրոպայից: Այսօր Ռուսաստանը բնավ չի դոփում տեղում և ահռելի աշխատանքներ է տանում իր շուկաների դիֆերսիֆիկացման ուղղությամբ' մասնավորապես կառուցելով տերմինալներ իր արևելյան սահմաններում հեղուկ գազը լցանավերով արտահանելու համար: Ի դեպ արտահանելու հենց խաղաղօվկիանոսյան, տարածաշրջան, որտեղ պահանջարկը գնալով մեծանում է: Հենց միայն Ճապոնիան Ֆուկուշիմայի վթարից հետո սկսել է 100%-ով ներկրել իր էնէրգիան:
Այնպես որ եթե վերադառնանք մեր հոդվածի գլխավոր թեմային, թե ինչպես կարելի է ազատվել ռուսական գազից, ապա կարող եմ ասել առայժմ ոչ մի կերպ: Բոլոր այն տաքգլուխ կոչերը արևմտյան եկրների ղեկավարների և իրենց փորձագետների կողմից համապատասխան կերպ չեն փաստարկվում: Իրականությունն այլ է...
Հայկ Թամրազյան