1886 թվականին Ատլանտացի (Ջորջիա նահանգ) բժիշկ և դեղագործ Ջոն Փոմբերտոնը հարավ-ամերիկյան կոկա բույսի տերևներից և տոնուսային հատկություններ ունեցող աֆրիկյան կոլա ընկույզից պատրաստեց խառնուրդ, որն ուներ դուրեկան համ։ Նա կարծում էր, որ այդ օշարակը կարող էր օգնել հոգնածությունից, ստրեսից և ատամնացավից տառապող մարդկանց։Սկզբում օշարակը վաճառվում էր մեկ բաժինը՝ հինգ ցենտով Ատլանտա քաղաքի «Ջեկոբա» խոշոր դեղատանը։Սակայն Կոկա-Կոլա ըմպելիքն առաջացել է անփութության արդյունքում։ Օշարակը խառնելիս՝ վաճառողը պատահաբար շփոթելով ծորակները սովորական ջրի փոխարեն լցրել է գազայինը։ Ստացված խառնուրդն էլ հենց դարձել է Կոկա-Կոլա։ Այս խմիչքի անվանումը հնարել է Փոմբերտոնի հաշվապահը։ Այդ ըմպելիքը սկզբում մեծ հաջողություն չուներ. միջին հաշվարկով օրեկան գնում էր 9 մարդ։ Առաջին տարում վաճառվել է ընդամենը 50 դոլարի Կոկա-կոլա։ Հետաքրքիր է, որ Կոկա-կոլաի արտադրության վրա ծախսվել էր 70 դոլար, իսկ գովազդի վրա՝ 7996 դոլար, այսինքն առաջին տարին եղել էր վնասով։ Սակայն հետզհետե վաճառքից ստացված եկամուտը ավելացավ։ 1888 թվականին Փեմբերտոնը խմիչքի արտադրության իրավունքը վաճառեց։ Իսկ 1892 թվականին բիզնեսմեն Ասա Գրիգգս Քենդլերը հիմնադրեց «The Coca-Cola Company» կազմակերպությունը, որը սկսեց զբաղվել Կոկա-կոլաի արտադրությամբ։ Սակայն 1890 թվականի ավարտին մարդկության կարծիքը կոկաինի մասին փոխվեց, իսկ 1903 թվականին «New York Tribune» թերթում հայտնվեց հոդված, որում ասվում էր թե հենց Կոկա-Կոլան է պատճառը, որ այն խմած սևամորթերը հարձակվում են սպիտակների վրա։ Դրանից հետո Կոկա-Կոլայում սկսեցին ավելացնել ոչ թե կոկաինի թարմ տերևներ, այլ «մզվածք», որից հանված էր ողջ կոկաինը։ Այդ ժամանակից ի վեր Կոկա-Կոլաի հեղինակությունը աճում էր երկրաչափական պրոգրեսիայով։