Հայրիկյանն արդեն կախվում է փրփուրներից։ Իրեն <<ճակատագրի>> կողմից տրված հնարավորությունը՝ քաղաքական դաշտից հեռանալ բարձր գլխով, այլ ոչ թե որպես շարքային նախագահի թեկնածու, վերջինս որոշեց չօգտագործել։ Նախընտարական պայքարի սկզբում հնչող հայտարարություններն առ այն, որ ընտրվելու դեպքում կկառավարի 6 ամիս և հրաժարական կտա կտրուկ փոխվեցին։
Ինքս էլ կուզեի, որ ընտրություններին ընդդիմությունը ներկայանար մեկ միասնական թեկնածուով, բայց ոչ այս ֆորմատով։ Դեռ չստեղծված դաշինքում արդեն նկատվում է նախանձի և ոչ առողջ մթնոլորտ։ Ինչքանո՞վ է ճիշտ որպես «ապագա նախագահ» բարձրաձայնել Բագրատյանի անունը, այն դեպքում, երբ սոցհարցումները ցույց են տալիս, որ ընդդիմադիր դաշտի քվեների առյուծի բաժինը պատկանում է Րաֆֆի Հովհաննիսյանին։ Եվ վերջապես, ի՞նչ է նշանակում «Մեր միջև համաձայնագիր կստորագրվի»։ Հռոմեական եռապետության մոդելով չէ, որ պետք է բուժել մեր իշխանական համակարգը։ Գիշերը ժամը 2-ին ծնված այս գաղափարը ավելի շատ Կռիլովի հայտնի առակն է հիշեցնում քան առողջ միավորում։