DJ Վակցինան դեմ է պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին։ Նա կարծում է, որ մեր պետության պայմաններում նման համակարգի ներդրումը կործանարար է.
«Որովհետեւ չես կարող իմանալ, թե վաղը կամ մյուս օրը ինչ կլինի, հետեւաբար ես կարծում եմ, որ այդ համակարգը Հայաստանի Հանրապետությունում այդքան էլ չի կարող լիարժեք գործել։ Գուցե ուրիշ երկրների համար լավ տարեբրակ է, բայց Հայաստանի համար՝ միանշանակ ոչ։ Ոչ ոք պատրաստ չէ դրան, ու կարծում եմ, որ պետությունն ամեն ինչ ի վնաս ժողովրդի է անում, ու սա դժգոհության հերթական մեծ ալիքն է բարձրացրել եւ շատ ճիշտ հիմունքներով, որովհետեւ, բնականաբար, բոլորն էլ հասկանում են նոր ներդրվող համակարգի բացասական կողմերը»։
Խոսելով համակարգի դեմ սկսված բողոքի ակցիաների մասին՝ DJ Վակցինան ասաց, որ վստահ է, որ մարդիկ հաղթելու են:
«Ամեն դեպքում՝ այս մեկ տարվա փորձը ցույց է տալիս, որ, փառք Աստծո, մարդիկ կարողանում են իրենց շահերը պաշտպանել։ Արդեն սկսվել է այդպիսի լավ շարժում, մարդիկ հավատում են եւ դուրս գալիս պայքարելու, եւ ես շատ մեծ հույս ունեմ, ինչ-որ չափով էլ վստահ եմ, որ մարդիկ այս անգամ կհաղթեն»,- ընդգծեց նա։