Այո, Ղրիմը Խրուշչովն է նվիրել Ուկրաինային։ Արդար էր, արդար չէր, մենք չենք դատավորը։ Ուկրաինացի Խրուշչովից հետո մի քանի ռուս գենսեկ է փոխվել։ Թող հետ վերադարձնեին։ Չեն արել։ Ավելին, Ռուսաստանը ճանաչել է Ուկրաինայի անկախությունը եւ սահմանները։ Ղրիմում մի քանի անգամ են հանրաքվե արել, որով ինքնավարություն են ստացել, բայց ոչ Ռուսաստանի կազմ անցել։
Այս պարագայում Պուտլերի ցանկացած քայլ Ղրիմի տարածքում հանցագործություն է մարդկության նկատմամբ։
Եթե ինչ-որ մեկը կարծում է, թե դրանով պատմական արդարությունն է վերականգնվում, կհամաձայնեի միայն այն դեպքում եթե այդ գործողությունները չուղեկցվեին բացահայտ դեզինֆորմացիայով, պրովակացիաներով, մուտիտներով ու կրուտիտներով։

 

 

Վանիկ Ալեքսանյան